Մոնիկա Նազարյանի անմոռանալի մենահամերգը

19:20   12 փետրվարի, 2024

Փետրվար ամսին Լոս Անջենլեսի Pasadena civic auditorium սրահում՝ ավելի քան 3000-ից  ունկնդրի առաջ, կայացել է սիրված երգչուհի Մոնիկա Նազարյանի մեծ մենահամերգը, որի տոմսերը նախապես սպառվել էին: 

Երգչուհին 2,5 ժամ շարունակ երգել է սիրելի ունկնդրի համար, որը վաղուց էր սպասում  այս համերգին։ Երեկոն անցել է անմիջական մթնոլորտում: Համերգին մասնակցել է նաեւ Կարեն-Սեւակ բենդը:

01b8ccb6-ff2a-4fc9-acae-309d7457bb3d.jfif (20 KB)

Մոնիկա Նազարյանը կատարել է հին ու նոր սիրված ժողովրդական, աշուղական երգեր,  քաղաքային ֆոլկլյոր եւ երկու զուգերգ։ Հանդիսատեսի խնդրանքով նա երկու երգ էլ ակապելա է կատարել:

ԱՄՆ-ում կայացած այս բացառիկ մենահամերգը նվիրված էր Մոնիկա Նազարյանի բեմական գործունեության 10 եւ ծննդյան 30-ամյակներին:  Ավելի վաղ երգչուհին համերգներ է ունեցել Գյումրիում, Վանաձորում եւ Երեւանում:  

0a691af8-9f7e-43c0-a8c0-a93426887657.jfif (11 KB)

Մոնիկա Նազարյանը Գլենդելի քաղաքապետի կողմից շնորհակալագիր է ստացել՝ ժողովրդական, աշուղական երգը լավագույնս ներկայացնելո, տարածելու, պահպանելու համար:

2a8b9541-4767-4718-a05a-91f2ee94ff62.jfif (36 KB)

Երգչուհին իր այցեքարտային կատարումներն  է համարում «Մայրը սուրբ է» եւ գուսան Աշոտի «Ինչ անեմ» երգերը: Վերջին ստեղծագործությունը նա սովորաբար կատարում է դաշնամուրի նվագակցությամբ: Մոնիկա Նազարյանն ասում է, որ Pasadena civic auditorium-ում կայացած համերգով ինքն իրեն յուրօրինակ նվեր է մատուցել ծննդյան 30-ամյակի առիթով, իսկ ավելի վաղ տարեդարձը նշել էր հարազատների հետ:

4e430455-efb3-4325-b4af-2ea590c2db71.jfif (19 KB)

Համերգը Pasadena civic auditorium-ում կազմակերպել էր ARTN հեռուստաընկերության սեփականատեր Ռոբերտ Օղլաղչյանը, մենահամերգի կազմակերպչական եւ այլ հարցերում երգչուհուն աջակցել է ամուսինը՝ Դավիթը:

70b7022e-d19a-461c-a59b-886bf76e7a0d.jfif (16 KB)



© NEWS.am STYLE