The Vogue Ball of Arabia-ն կանցկացվի Դուբայի ամենաշքեղ հյուրանոցում՝ Atlantis the Royal-ում

11:42   13 փետրվարի, 2024

The Vogue Ball of Arabia-ն կանցկացվի փետրվարի 15-ին՝ Դուբայի ամենաշքեղ հյուրանոցում՝ Atlantis the Royal-ում: 2023 թվականի փետրվարին՝ անմիջապես բացումից հետո, Atlantis the Royal-ը դարձել է էմիրության ֆավորիտը՝ հյուրընկալելով մի շարք հայտնիների՝ Բեյոնսեից մինչեւ լեդի Ամելիա Սփենսեր, եւ շատ շուտով նրանց կավելանա նաեւ Vogue Arabia-ի հյուրերի փայլուն ցուցակը:

Այս տարվա միջոցառման թեման է՝ «Պարսից ծոցի ջրահարսները», ինչով հարգանքի տուրք է մատուցվելու ծովին: Տարիների ընթացքում Արաբական ծովը կենսական դեր է խաղացել Պարսից ծոցի տարածաշրջանում՝ ծառայելով որպես դրա տնտեսության կենտրոն եւ կապելով Մերձավոր Արեւելքը մնացած աշխարհի հետ: Օրինակ, ԱՄԷ-ն մարգարիտների որոնման հարուստ պատմություն ունի, որը ծաղկում է ապրել 19-րդ եւ 21-րդ դարերում, երբ սուզորդները այս ջրերում հայտնաբերել են աշխարհի ամենալավ մարգարիտներից մի քանիսը:

Շքեղ տոնակատարությունը, որին ներկա կլինեն բացառիկ հյուրեր թագավորական ընտանիքից, ոճի իկոնաներ եւ VIP-պերսոնաներ տարածաշրջանից եւ արտերկրից, 2024 թվականին կառանձնանա բազմաթիվ պատճառներով: Առաջիկա պարահանդեսն րր թեման օգտագործում է՝ ուշադրություն հրավիրելու ջրային տարածքները մաքուր պահելու մեր հավաքական պատասխանատվության վրա:

Ինչպես միշտ, պարահանդեսի դեկորները ուշադրության կարժանանան, քանի որ անվերջ ոգեշնչման թեման պահանջում է համապատասխան մթնոլորտ: Այդ նպատակով Vogue Arabia-ն վարձել է լիբանանցի դիզայներ Թոնի Բրեյսին: Աշխարհի ամենաշքեղ տոնակատարությունների եւ գեղեցիկ հարսանիքների դեկորների հետեւում գտնվող տղամարդը լավագույնս տիրապետում է ցնցելու արվեստին:



© NEWS.am STYLE