Z սերունդը եւ նորաձեւությունը վերաիմաստավորում են «տատիկի վարտիքը»

19:22   13 փետրվարի, 2024

Z սերունդը եւ նորաձեւությունը վերաիմաստավորում են «տատիկի վարտիքը»:

«Ես «տատիկի վարտիքի» շարժման մեծ երկրպագու եմ, ես ատում եմ ստրինգները»,-The Post-ին ասել է  Nolita-ի նորաձեւության բովանդակության 28-ամյա ստեղծող Քոլբի Թեյլորը:

«Որպես նյույորքցի՝ ես իմ ամենօրյա կյանքում նախընտրում եմ հարմարավետ կոշիկներ՝ նորաձեւ հանդերձանքով եւ հարմարավետ ներքնազգեստով»:

бабу.jpg (83 KB)

Սոցիալական ցանցերում «տատիկի վարտիքի» հազարավոր կողմնակիցներ աջակցել են Թեյլորին այս հարցում: Երիտասարդ աղջիկները նախընտրում են պանտոլոններ, բոքսերներ եւ բարձր գոտկատեղով ձեւեր՝ իրենց հարմարավետության համար:

Դրյու Բերիմորը նույնպես արտահայտվել է այս միտումի օգտին: «Որքան մեծ է ներքնազգեստը, այնքան ավելի լավ եմ զգում դրա մեջ»,-իր թոք շոուի ժամանակ նշել է նա:

тумбаны.jpg (51 KB)

Բելլա Հադիդը, Քենդալ եւ Քայլի Ջեննեներրը նմանատիպ վարտիքներ են ցուցադրել «Ես մոռացել էի տաբատ հագնել» թրենդի մեջ:

Մեծ ներքնազգեստները նաեւ ուշադրություն են գրավել «մերկ զգեստների» մոլուցքի շնորհիվ։ Այս ոճը ոգեշնչել է այնպիսի աստղերի, ինչպիսին է 34-ամյա Դակոտա Ջոնսոնը, որը հունվարին՝ «SNL»-ի ելույթից հետո, կրել էր թափանցիկ զգեստ, իսկ դրա տակից՝ 105 դոլար արժողությամբ Aubade ներքնազգեստ:

дакота.jpg (92 KB)

Նյու Յորքի Լանգոն համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի մասնագետ Մելին Չուանգն ասում է, որ փափուկ, հարմարավետ վարտիքը ոչ միայն հարմարավետ է, այլեւ՝ օգտակար:

«Լրիվ ծածկված ներքնազգեստը կարող է ավելի շատ պաշտպանել կնոջ ինտիմ հատվածը»,-ասել է Չաունգը՝ հավելելով, որ չափից ավելի շատ ստրինգ կրելը կարող է հանգեցնել սեռական օրգանների գրգռման, մաշկի միկրոպատռվածքների, միզուղիների վարակների եւ բակտերիալ վագինոզի:

трусики.jpg (42 KB)

Սիլվիա Կամպելլոն՝ Cosabella շքեղ ներքնազգեստների շարքի գլխավոր մենեջերը, ասում է, որ ապրանքանիշը, նույնպես, մեծ չափսերի վարտիքների պահանջարկի աճ է նկատել COVID-19-ից հետո:

«Կանայք սկսել են գնել այսպիսի ներքնազգեստ Վալենտինի օրվան ընդառաջ, քանի որ «ծածկված» ներքնազգեստը, նույնպես, կարող է լինել զգայական եւ ռոմանտիկ՝ առաջարկելով էսթետիկա, որը տարբրվում է ավելի բաց ոճերի էսթետիկայից»,-ասում է Կամպելլոն,-«Հետհամաճարակային նորաձեւության միտումները սկսել են առաջնահերթություն տալ հարմարավետությանը եւ ֆունկցիոնալությանը, քան ավանդական չափանիշներին»:



© NEWS.am STYLE