«Օճառային» մատնահարդարումն այս տարվա թրենդներից է

15:34   14 փետրվարի, 2024

«Օճառային» մատնահարդարումն ընթացիկ տարվա թրենդներից է։ Մաքուր եւ պարզ եղունգների դիզայնը հաջորդ մակարդակի հասցնելով՝ «օճառային եղունգները» հաղորդում են մաքուր, փայլուն տեսք: Սա թարմ մատնահարդարման տպավորություն է (երբ ձեր եղունգները մաքրված, փայլեցված, հարդարված եւ լաքապատված են), երբ ձեր ձեռքերն այնպիսի զգացողություն ունեն, ասես դրանք նոր են դուրս եկել պղպջակներից:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mateja Novakovic (@matejanova)

Հիմնական առանձնահատկությունը գերփայլուն վերին շերտն է, որը եղունգներին տալիս է թաց տեսք։ Բայց դուք կարող եք համադրել այս միտումը՝ տակը շերտավորելով թափանցիկ վարդագույն կամ կաթնային երանգներ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Iram Shelton (@iramshelton)

Քանի որ սա համարժեք է «առանց հարդարման» մատնահարդարման, հիմքը կարեւոր է: Օճառային եղունգները նաեւ հատուկ խնամք են պահանջում: Սա նշանակում է, որ հնարավորության դեպքում ձեր եղունգները եւ կուտիկուլները պետք է բուժեք եղունգների յուղով եւ ավելի շատ ժամանակ հատկացրեք խնամքին, քան լաքին, երբ խոսքը վերաբերում է բուն մատնահարդարմանը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Le Manoir™ (@lemanoir)

Գույնն այնքան էլ կարեւոր չէ, որքան թարմությունը: Շաքարավազի սկրաբով շերտազատումը, որին հաջորդում է խոնավեցնող կամ ձեռքի դիմակը, ձեզ կտա կատարյալ արդյունք՝ զուգորդված անթերի «օճառային» եղունգներով:



© NEWS.am STYLE