Երեւանի թոփ 5 ռեստորանները, որոնք ունեն պահքի ճաշացանկ

16:21   14 փետրվարի, 2024

Հայաստանն ու խորովածը գրեթե հոմանիշ են, իսկ ի՞նչ, եթե ուզում եք համեղ ու հետաքրքիր կաղամբով աղցան: Մենք հավաքել ենք մի քանի վայրեր, որոնք առաջարկում են պահքի ուտեստների լայն տեսականի՝ յուրաքանչյուր ճաշակի համար։

Syrovaryna-ն գյուղական ռեստորան է Երեւանի սրտում, որն ունի առանձին պահքի ճաշացանկ: Բացի ավանդական ուտեստներից, այստեղ կարող եք գտնել պահքի խորտիկներ, ապուրներ, պիցցաներ եւ աղանդեր:

салат.jpg (86 KB)

Հասցե՝ Հյուսիսային պողոտա, 5.

Limone-ն իտալական ռեստորան է՝ պահքի մի քանի օրիգինալ ուտեստներով։ Այստեղ դուք կարող եք փորձել բուսական սենդվիչ կամ պիցցա, ինչպես նաեւ՝ մի քանի թեթեւ աղցաններ։

лимон.jpg (107 KB)

Հասցե՝ Թամանյան, 3/81։

Garun food and more-ը փոքրիկ սրճարան է՝ պահքի ուտեստների հարուստ ընտրանիով, դրախտ՝ բուսակերների եւ վեգանների համար: Այստեղ կարող եք փորձել բուսական թարթար, բուսական բուրգեր, բրաունի եւ շատ ավելին:

гарун.jpg (84 KB)

Հասցե՝ Թումանյան, 40։

Indian Mehak Restaurant & Bar-ը հնդկական ռեստորան է, որը մատուցում է բուսակերների բազմազան ուտեստներ՝ հնդկական համեմունքներով եւ խոտաբույսերով:

индия.jpg (68 KB)

Հասցե՝ Կորյունի, 10

Martini Royale-ը իտալական սրճարան է, որն ունի ճաշատեսակների բազմազանություն՝ ներառյալ առանց մսի ուտեստներ: Այստեղ դուք կարող եք փորձել տոֆու աղցան, սերուցքային ապուրներ եւ տարբեր տաք խորտիկներ:

мартини.jpg (80 KB)

Հասցե՝ Աբովյան, 16։

Ռեգինա Մելիքյան



© NEWS.am STYLE