Աստղերն արեւ են ուզում. Ալեսանդրա Ամբրոսիո vs Քենդալ Ջեներ

13:59   15 փետրվարի, 2024

Չնայած դրսում փետրվարն է, նշանավոր մարդիկ շտապում են ազատվել հագուստներից։ Ալեսանդրա Ամբրոսիոն բարձրացրել է տրամադրությունը նոր ցնցող ֆոտոշարքով, որտեղ բիկինիով է։

ezgif.com-avif-to-jpg-converter (84).jpg (149 KB)

Victoria’s Secret-ի  42-ամյա մոդելը աստվածային տեսք ունի լողափին, վառ բիկինիով։ Ֆոտոշարքում, որը պատրաստվել է PatBO-ի հետ նրա համագործակցությամբ, Ալեսանդրան ջերմանում է արեւի տակ՝ շյուղերով գործված լողազգեստով, որը 300 դոլար արժե։

модел.jpg (83 KB)

Մինչդեռ Քենդալ Ջեները եւս ցուցադրել է իր ձիգ մարմինն ու ոտքերը այն լուսանկարում, որն արվել է նկարահանման հարթակից, որտեղ նա կարամելային խնձորի գույնի ներքնազգեստով է։ Քենդալը կերպարն ավարտել է միայն սուր թափանցիկ պոլիվինիլքլորիդի կոշիկներով, որոնք ընդգծել են նրա վառ կարմիր պեդիկյուրը։



© NEWS.am STYLE