Girard-Perregaux-ը ներկայացրել է ինքնատիպ ժամացույց՝ զարդարված 1 791 ադամանդներով

19:23   15 փետրվարի, 2024

Girard-Perregaux-ը կզարդարի ձեր դաստակը վարդագույն ոսկուց պատրաստված եւ 1 791 ադամանդ ունեցող նրբագեղ մոդելով։

Այս մոդելը Laureato լեգենդար ժամացույցների նրբագեղ մարմնավորումն է, որոնք ժամացույցների շուկա են ներխուժել դեռեւս 1975թ. հեղափոխական կվարցային մեխանիզմի եւ բարդ ձեւի կորպուսի շնորհիվ։

Ադամանդների քանակը կարող է տարօրինակ թվալ, բայց դա պատճառ ունի։ Թիվը համապատասխանում է Տան հիմնադրմանը՝ 1791։ Յուրաքանչյուր ադամանդ զարդարված է ավանդական հատիկավոր ամրակով թվացույցի, շրջանակի, կորպուսի եւ թեւնոցի վրա։ Girard-Perregaux-ը-ի փորձառու վարպետներին ադամանդներն ամրացնելու համար 86 ժամ է պահանջվել։

жерар.jpg (51 KB)

Արդյունքը  շլացուցիչ ադամանդների ցուցադրումն է ժամացույցի վրա, որը կարող է պարծենալ «ժամանակից դուրս», տպավորիչ, բայց ոչ ճնշող եւ ժամացույցին էլեգանտ տեսք հաղորդող դիզայնով։

Laureato-ի 34 միլիմետր տրամագիծ ունեցող ոսկերչական բարձր արվեստը վաճառքի կհանվի փետրվարին Ժնեւի Girard-Perregaux տաղավարում, որն աշխատում է Bucherer-ի հետ գործընկերությամբ։ Գինը հասանելի է հարցնելու դեպքում։



© NEWS.am STYLE