23:06 16 փետրվարի, 2024Զենդայայի վերջին կերպարն ապշեցրել է նրա երկրպագուներին: Դերասանուհին Լոնդոնում կայացած «Dune: Part Two» ֆիլմի համաշխարհային պրեմիերային ներկայացել էր իսկական ռոբոտի հագուստով։

Նա կրում էր ռետրո-ֆուտուրիստական վինտաժային բոդի կոստյում՝ Mugler Haute Couture-ից, որը դիզայներ Թիերի Մուգլերի՝ 1995 թվականի աշնանային հավաքածուից է:

Այս անհավանական հանդերձանքն առանձնանում է քրոմապատ զրահով, որը հյուսված է պարզ վահանակներով, որոնք արված են ձեռքերի, կրծքավանդակի, մեջքի, ոտքերի եւ հետույքի վրա:

Դերասանուհին եւ ոճաբան Լո Ռոուչն իրենց սեփական ձեռագիրն էին դրել կերպարում՝ այն համադրելով Bulgari-ի ադամանդե վզնոցով:
