12:36 17 փետրվարի, 2024Փոլ ՄաքՔարթնիի լեգենդար կիթառը, որը գողացել էին, ավելի քան 50 տարի անց «գտել է» իր տիրոջը
ՄակՔարթնին Höfner բաս կիթառով նվագել է The Beatles-ի առաջին երկու ալբոմների ձայնագրման ժամանակ, ներառյալ լեգենդար հիթերը, ինչպիսիք են՝ «Twist and Shout»-ը եւ «Love Me Do»-ն, իսկ ավելի ուշ այն օգտագործել է որպես պահեստային բաս: Նա շարունակել է դրանով նվագել նաեւ The Beatles-ի բաժանումից հետո, բայց 1972 թվականին այն գողացվել էր Լոնդոնի Նոթինգ Հիլ քաղաքում գտնվող ֆուրգոնից:
The Lost Bass Project-ը, որը գլխավորում էին Höfner-ի գործադիր տնօրեն Նիկ Ուասը եւ հետաքննող լրագրողներ Սքոթը եւ Նաոմի Ջոնները, անցավ ավելի քան 100 ուղիներով՝ կորցրած կիթառը գտնելու համար:
«Կիթառի որոնումները ոչ միայն Փոլ ՄաքՔարթնիի համար էին, այլեւ՝ բոլոր երկրպագուների»,-CNN-ին ասել է Ուասը: «Դա արվեց նրա համար, որ մենք բոլորս կարողանայինք տեսնել այն կիթառը, որը սկիզբ էր դրել «բիթլմանիային»»:
ՄաքՔարթնին «անհավանականորեն երախտապարտ է բոլորին, ովքեր ներգրավված էին» բաս կիթառն իրեն վերադարձնելու հարցում եւ հաստատել է, որ դա նույն կիթառն է, որը նա այդքան հաճախ օգտագործել էր 1960-ականներին: