Սարգիս Ավետիսյանն օրերս նոր տեսահոլովակ է ներկայացրել «Marry Me» («Ամուսնացիր ինձ հետ») երգի հիման վրա, իսկ գլխավոր հերոսուհու դերում Ադրիանա Գալստյանն է:
Երգի երաժշտության հեղինակը հենց երգիչն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորը Ֆելիքս Շախտոյանն է:
Թեեւ երգի վերնագիրն անգլերեն է, այն ամբողջությամբ հայերենով է: Տեսահոլովակը ներկայացնում է երջանիկ զույգի՝ դասական կերպարներով ու ռոմանտիկ տրամադրությամբ: Ադրիանան հանդես է եկել երկու կերպարով. տեսարաններից մեկում նա հենված է դաշնամուրին, որը նվագում է Սարգիսը: Դերասանուհին ոսկեփայլ «լուքով» է, իսկ մյուս կադրերում՝ սեւ փայլուն զգեստով:
Տեսահոլովակը YouTube-ում դրվել է 3 օր առաջ եւ ունի 100 հազարից ավելի դիտում: