Ինչպե՞ս տարբերել կեղծ ապրանքն իրականից

18:03   4 հունվարի, 2014

Բրենդի սիրահար աղջիկները հաճախ են բախվում այն իրականությանը, որ իրենց գնած սիրելի պայուսակն ամենեւին էլ Chanel չէ: Ինչպե՞ս զերծ մնալ նման խնդրից կամ ինչպե՞ս տարբերել կեղծ ապրանքն իրականից: NEWS.am STYLE-ը կօգնի այս հարցում:

Նախ՝ պետք է առաջնորդվեք ապրանքի գնով: Բրենդային իրերը երբեք էժան չեն լինում: Զեղչերին էլ պետք չէ խաբվել: Մի շարք ընկերություններ, օրինակ՝ «Շանել», «Հրեմես», «Լուի Վիտոն», երբեք զեղչային ակցիա չեն անում: Այնպես որ՝ եթե ձեզ առաջարկում են «Լուի Վիտոն» պայուսակ՝ զեղչված գնով, ապա միանշանակ այն կեղծված է:

 

Ընդհանրապես, օրիգինալ ապրանք ձեռք բերելու ամենաճիշտ տարբերակը տվյալ ապրանքանիշի ֆիրմային խանութ այցելելն է: Միայն այնտեղ է հնարավոր ձեռք բերել իրական, այլ ոչ թե կեղծված ապրանք:

Ինչ վերաբերում է ինտերնետ վաճառքին. այստեղ խաբնվելու հավանականությունը նույնպես մեծ է: Նախ, կարեւոր է, թե ինչ կայք է վաճառում տվյալ ապրանքը: Շատ հաճախ կայքերում դրվում են իրական ապրանքի լուսանկարները, սակայն վաճառքի հանվածը բոլորովին այլ տեսք է ունենում: Ուստի ինտերնետային կայքից ապրանք պատվիրելիս խնդրեք, որպեսզի ձեզ լրացուցիչ նկարներ ուղարկեն:

 

Եվ վերջում, լավ ապրանքն անզեն աչքով էլ է տարբերվում: Այնպես որ մի փոքր ուշադիր լինելով՝ կկարողանաք զանազանել կեղծված եւ փնթի կարված պայուսակն իրականից:



© NEWS.am STYLE