Իվան Այվազովսկու՝ 1878 թվականի «Լուսնյակ գիշեր» կտավը վաճառվել է 92 միլիոն ռուբլով

11:40   19 փետրվարի, 2024

Իվան Այվազովսկու՝ 1878 թվականի «Լուսնյակ գիշեր» կտավը վաճառվել է 92 միլիոն ռուբլով։

«Ամենամեծ ոգեւորությունը արվեստագետների մոտ առաջացրել էր հավաքածուի մարգարիտը՝ Կոստանդնուպոլսի ծովային տեսարանով. Իվան Այվազովսկու «Լուսնյակ գիշեր» կտավը։

1878 թվականի կտավը աճուրդում գնվել է 92 միլիոն ռուբլով»,- հայտնել է Auction Holding-ը:

Աճուրդում վաճառվել են նաեւ այլ նկարներ, այդ թվում՝ Իլյա Ռեպինի «Պատրիարք Ֆիլարետը» (29,5 մլն ռուբլի) եւ Նիկոլաս Ռերիխի «Հիմալայաները» (12 մլն ռուբլի): Ընդհանուր վաճառքը կազմել է 235,5 մլն ռուբլի։

Ավելի վաղ Auction Holding-ը հայտնել էր, որ Իվան Այվազովսկու «Լուսնյակ գիշեր» բնանկարը աճուրդի կհանվի 100 միլիոն ռուբլով։



© NEWS.am STYLE