Իրինա Շեյքը՝ Beach Bunny-ի բաց ֆոտոսեսիայում

13:03   3 հունվարի, 2014

Ռուսաստանի ամենասեքսուալ կին Իրինա Շեյքը նկարահանվել է Beach Bunny Swimwear կատալոգի համար:

Մոդելն ապրանքանիշի հետ համագործակցել էր նաեւ անցյալ տարվա գովազդային արշավի ընթացքում:

Հատկանշական է, որ ներկայացված նոր հավաքածուն Իրինան ինքն է ստեղծել:

Ավելի վաղ հանրահայտ Maxim ամսագիրը հրապարակել էր 2013 թվականի Ռուսաստանի ամենասեքսուալ կանանց վարկանիշը: Ամսագրի ժյուրիի կարծիքով, երկրի ամենից գայթակղիչ կինն Իրինա Շեյքն է, ով նախորդ տարի զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը: Ի դեպ, 2012 թվականին ամենասեքսուալ կին էր ճանաչվել երգչուհի Վերա Բրեժնեւան, ով 2013-ին հայտնվել է 2-րդ տեղում:



© NEWS.am STYLE