Ամերիկուհին Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար միաժամանակ հագել է 45 սվիտեր

22:20   21 փետրվարի, 2024

Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելու համար ամերիկուհին միանգամից հագել է 45 սվիտեր։ Սոֆի Հայդենը յուրաքանչյուր սվիտեր հագնում էր առանձին եւ Գինեսի ռեկորդների գրքի կանոններին համապատասխանելու համար ստիպված էր ամեն մեկը հատ-հատ ներքեւ քաշել մինչեւ գոտկատեղը, նախքան հաջորդին անցնելը:

Նա նաեւ պետք է հետեւեր, որ սվիտերներից ոչ մեկը պատռված չլիներ, քանի որ վնասված սվիտերները չեն հաշվվում:

Նա գերազանցել է միաժամանակ իրար վրա կրած շապիկների ռեկորդը, որը նախկինում՝ 2022 թվականին, սահմանել էր 11-ամյա ֆրանսիացի Թոմաս Օկե-Ումամբոն: Նրան հաջողվել էր հագնել 40 սվիտեր։

«Ինձ երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի այս փորձի համար բավականաչափ սվիտերներ հավաքեմ»,-Գինեսի ռեկորդների գրքին ասել է Ալեսանդրա Հայդենի մայրը:



© NEWS.am STYLE