Քրիստինա Ագիլերան հաշտ է իր սեքսուալության հետ

12:10   22 փետրվարի, 2024

Քրիստինա Ագիլերան հարմարավետ է զգում իր սեքսուալության հետ, քանի որ դա միշտ եղել է նրա կյանքի մի մասը:

Անցյալ տարի 43-ամյա երգչուհին թողարկեց սեռական առողջությանն ուղղված  Playground ապրանքանիշը: «Դա  ինձ հաար շատ հարմարավետ եւ բնական բան էր, քանի որ սեքսուալությունն իմ կյանքի, իմ աշխարհի, իմ երաժշտության մի մասն է»,-AdWeek-ին ասել է Քրիստինան:

«Ես սեփական փորձից զգացել եմ երկակի ստանդարտները [կանանց նկատմամբ], եւ ես ամաչում էի բաց լինելուց, սեքսուալ արտահայտվելուց եւ սեփական մարմինս հասկանալու փորձից, ինչպես նաեւ՝ այլ կանանց ուժ տալուց: Մարդիկ վախենում են դրանից»:

Քրիստինան նաեւ ցանկանում է օգնել, որ մյուսներն իրենց սեքսուալության հետ հարմարավետ զգան եւ վերահսկեն իրենց սեռական առողջությունը: «Ես ուզում եմ, որ աղջիկս մեծանա առանց որեւէ ամոթի եւ իրեն հարմարավետ զգա որպես կին»,-հավելել է երգչուհին,-«Ես ուզում եմ, որ իմ որդին հասկանա եւ գնահատի կանանց դժվարությունները եւ այն, ինչի միջով նրանք անցնում են»:



© NEWS.am STYLE