Jacquemus-ն ու Nike-ը ներկայացրել են Swoosh պայուսակը

16:11   22 փետրվարի, 2024

Ֆրանսիական նորաձեւության Jacquemus ապրանքանիշը Nike-ի պատկերագրությունը խելամտորեն օգտագործել է կաշվե պայուսակի դիզայնի մեջ:

Կարգավորվող ժապավենով The Swoosh Bag-ը ներկայացնում է Jacquemus-ի հատուկ արծաթյա ապրանքանիշը պայուսակի կողքի հատվածում: Իր ուրվագծի շնորհիվ այս խորհրդանշական աքսեսուարն առաջարկում է իրերը պահելու կոմպակտ տարածք, որը բացվում է շղթայով:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от JACQUEMUS (@jacquemus)

«ԳՈՒՇԱԿԵՔ `ՈՎ Է» -պայուսակի թիզերին կից գրել Jacquemus-ը: Դատելով հայտնի ակրիլային եղունգներից եւ նախաբազկի ծանոթ դաջվածքից՝ կարծես թե արշավը կներկայացնի աշխարհի ամենաարագ կինը՝ ամերիկյան թեթեւ աթլետիկայի աստղ Շա Քերի Ռիչարդսոնը:



© NEWS.am STYLE