Նյու Յորքում պլաստիկ վիրաբուժության նոր միտում կա․ տղամարդիկ ցանկանում են Դեւիդ Բեքհեմի պտուկներից ունենալ

20:21   22 փետրվարի, 2024

Նյու Յորքում պլաստիկ վիրաբուժության նոր միտում է նկատվում՝ Դեւիդ Բեքհեմի պտուկները: Նյու Յորքի վիրաբույժները նկատում են տղամարդկանց թվի աճ, որոնք փոքրացնում են իրենց պտուկները՝ փորձելով կրկնօրինակել Դեւիդ Բեքհեմի էսթետիկան:

Ֆուտբոլային գերաստղի փոքրիկ, սիմետրիկ, նուշի ձեւով պտուկները ստիպում են տղամարդկանց 5000 դոլար գումար ծախսել՝ իրենց գեղձը վերափոխելու համար:

«Մարդիկ ցանկանում են Դեւիդ Բեքհեմի պտուկներից»,-Daily Mail-ին ասել է Մանհեթենից հայտնի պլաստիկ վիրաբույժ Մարկ Էվերեթը:

Բժիշկ Էլի Լեւինը, ով եւս աշխատում է այդ շքեղ տարածքում, ասում է, որ այժմ ինքը նման միջամտություն է կատարում երկու շաբաթը մեկ՝ տարին մի քանի անգամների փոխարեն: «Սա, միանշանակ, աճող միտում է»,-ասում է նա:

Թեեւ պրոցեդուրան թանկ է, այն արագ է իրականացվում, եւ հիվանդները նույն օրը կարող են վերադառնալ աշխատանքի: Սկզբում կրծքավանդակի հատվածը թմրեցնում են տեղային անզգայացնող միջոցով, այնուհետեւ վիրաբույժը կտրում է պտուկի եզրերը՝ հեռացնելով մաշկը եւ կրծքի ավելորդ հյուսվածքը: Որոշ վիրաբույժներ նաեւ մասամբ կտրում են պտուկի կենտրոնում գտնվող սրածայր հատվածը, որը հայտնի է որպես ելուստ, որպեսզի այն ավելի լավ երեւա:

«Տղամարդիկ ավելի ու ավելի են ուշադրություն դարձնում իրենց հագուստին եւ արտաքին տեսքին»,-ասում է նա,-«Եթե նրանք կիպ ինչ-որ բան են հագնում, եւ նրանց պտուկներն ավելի տեսանելի են լինում, դրանից նրանք, գուցե, անհարմար զգան»,-բացատրում է պլաստիկ վիրաբույժը:

Լեւինն ասում է, որ պտուկների փոքրացման վիրահատության դիմող հիվանդների մոտ 80%-ը Նյու Յորքի բնակիչներ են, իսկ մնացածը՝ քաղաքից դուրս եկած տղամարդիկ: «Սա ամենատարածված պրոցեդուրան չէ, որը ես անում եմ, բայց, անկասկած, աճելու միտում ունի»,-նշել է նա:



© NEWS.am STYLE