Էլթոն Ջոնի հավաքածուի մի մասը 8 միլիոն դոլար է հավաքել Christie's աճուրդի բացման գիշերը

13:15   23 փետրվարի, 2024

Էլթոն Ջոնի հավաքածուի մի մասը տպավորիչ` 8 միլիոն դոլար է հավաքել Christie's-ի «Sir Elton John Goodbye Peachtree Road» աճուրդի բացման գիշերը:

Նրա Rolex Daytona ժամացույցն այս մոդելի համար աճուրդի նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել:

рчас.jpg (77 KB)

116598 մոդելը արված է 40 մմ 18 կարատանոց ոսկուց պատյանով: Ըստ Christie's-ի, ժամացույցը պատրաստվել է 2001 թվականին, սակայն դրա դեբյուտը կայացել է 2004-ին՝ Բազելի տոնավաճառում, որտեղ դրա արտասովոր դիզայնը մեծ աղմուկ էր բարձրացրել: Ի լրումն ընձառյուծի պրինտով թվատախտակի, ժամացույցի շրջանակն ունի 36 դեղին շափյուղաներ եւ գլխիկ, որը զարդարված է 48 փայլուն ադամանդներով: Մոդելը ունի նաեւ ադամանդներով զարդարված ութ թվեր: Ժամացույցը վաճառվել է 176 400 դոլարով:

Բայց ամենաթանկ լոտը Բենքսիի «Ծաղիկներ նետող» եռապատկերն էր, որը երգիչը գնել էր անմիջապես նկարչից: Վաճառքի նախնական գինը եղել է 1 միլիոնից մինչեւ 1,5 միլիոն դոլար, սակայն նկարը, ի վերջո, վաճառվել է 1,925,500 դոլարով:

бенкси.jpg (44 KB)

Արծաթագույն կաշվե կոշիկները եւ Sir Winston Eyeware արեւային ակնոցները նույնպես գերազանցել են նախնական գինը: «E» եւ «J» տառերով կարմիր կոշիկները վաճառվել են 94500 դոլարով, իսկ 1975 թվականին արտադրված տպավորիչ արեւային ակնոցները՝ 22680 դոլարով:

сап.jpg (80 KB)

1990 թվականին թողարկված Bentley Continental-ը, որով երաժիշտը ճանապարհորդել է Ատլանտայից Ֆրանսիայի հարավ, վաստակել է հսկայական՝ 441,000 դոլար:

Երկու այլ ժամացույցների մոդելներ նույնպես հասել են վաճառքի գերազանց արդյունքների: Cartier Crash-ը, որն արտադրվել է սահմանափակ քանակով, վաճառվել է 277200 դոլարով, իսկ Cartier Tank Normale-ը՝ 176400 դոլարով:



© NEWS.am STYLE