Սալմա Հայեքի «կարմիրի 50 երանգները»

11:23   23 փետրվարի, 2024

Դատելով այս սեզոնի նորաձեւության ցուցադրություններից՝ կարմիրը միշտ արդիական է: Իսկ Սալմա Հայեքը, ըստ երեւույթին, շատ ուրախ է այս կապակցությամբ։ Դերասանուհին Instagram-ում հրապարակել է լուսանկարներ, որոնցում պատկերված է իր հյուրասենյակում՝ շրջապատված ամբողջությամբ կարմիրով:

IMG_2362.jpeg (175 KB)

«Կարմիրի 50 երանգները՝ սիրո 50 երանգները»,-հրապարակումը մակագրել է Հայեքը։ Լուսանկարներից մեկում դերասանուհին կրում է վանդակավոր կարմիր բաճկոն եւ կապույտ ջինսե տաբատ՝ շրջապատված ավելի քան 15 կարմիր պայուսակներով՝ Gucci-ի Jackie պայուսակից մինչեւ խորհրդանշական բամբուկե բռնակով պայուսակի մինի տարբերակը:

IMG_2363.jpeg (108 KB)

Բացի իր ռուբինե պայուսակները ցուցադրելուց, Հայեքը նաեւ ապացուցել է իր սերը «արյան գույնի» նկատմամբ մնացած շարքում՝ ցուցադրելով կարմիր շրթներկի, կարմիր կոշիկների, կարմիր բաճկոնի եւ, նույնիսկ, կարմիր մրգերի իր հավաքածուն:

IMG_2364.jpeg (91 KB)

IMG_2365.jpeg (98 KB)



© NEWS.am STYLE