Vipsticks` շրթներկ ինտիմ հատվածի համար

23:31   23 փետրվարի, 2024

Vipsticks-ը շրթներկ է` ինտիմ հատվածի համար։ Համաճարակը շատերի մոտ ի հայտ է բերել սեռական ցանկությունների նվազման հետ կապված խնդիրներ: Նույնիսկ Z սերունդն է ապրում սեռական անկում: Արդյունքում առողջության ոլորտում անընդհատ նոր գաղափարներ են ծնվում, որոնք հեշտացնում են սեռական հաճույքը կանանց համար, vipstick-ը դրանցից մեկն է։

Vipsticks-ը համատեղում է սեռական առողջության ոլորտում երկու ամենահայտնի ապրանքների՝ գրգռող յուղերի եւ սեռական շիճուկների առավելությունները: Վերջիններս գելանման նյութեր են, որոնք խթանում են գրգռման նկատմամբ զգայունությունը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Hygiene Hero | SELF-LOVE STARTS HERE. (@thehygienehero)

Vipsticks-ը նախատեսված է մաշկի ամենօրյա խնամքի համար, որը նաեւ մեծացնում է սեռական հաճույքը: Այն պարունակում է բազմաֆունկցիոնալ շիճուկ, որը «հանգստացնում, խոնավեցնում եւ պաշտպանում է ինտիմ հատվածը եւ շրջակա մաշկը» եւ ուժեղացնում «հաճույքն ու գրգռվածությունը»: Այս ամենօրյա խոնավեցնող միջոցը փաթեթավորված է այնպես, ինչպես սովորական շրթներկը:

Այն խթանում է կլիտորիսը՝ առաջացնելով ջերմության եւ հաճույքի զգացողություններ, վերականգնում է ծերացող մաշկի առաձգականությունը, փարթամացնում է շուրթերը, վերացնում է չորությունը եւ պաշտպանում մաշկը, ինչպես նաեւ օգնում է պահպանել միկրոբիոմի առողջ հավասարակշռությունը:



© NEWS.am STYLE