Netflix-ը ներկայացրել է Գայ Ռիչիի «Ջենթլմենները» գանգստերական սերիալի պաշտոնական թրեյլերը

22:04   23 փետրվարի, 2024

Գայ Ռիչին ողջունում է բարձր հասարակության բոլոր անդամներին իր նոր՝ գանգստերական «Ջենթլմենները» սերիալում։

Գլխավոր հերոսին մարմնավորում է Թեո Ջեյմսը, ով հեռուստադիտողներին առաջարկում է այլ տեսակետ աշխարհի մասին, որն, ի սկզբանե, կյանքի է կոչվել Ռիչիի 2020 թվականին համանուն ֆիլմով։ Չշփոթել ֆիլմի հետ, սերիալի կերպարները բոլորովին տարբեր են։

Netflix-ի պաշտոնական թրեյլերում Ջեյմսը «Հալստեդի դուքս՝ Էդի Հորնիմանի դերում է՝ անգլիացի արիստոկրատի օտարացած որդին, որը ներքաշվում է հանցագործության աշխարհ»: Սերիալը պատմում է Ջեյմսի կերպարի մասին, որը հայտնվում է Լոնդոնի Իսթ Էնդում գտնվող Բոբի Գլասի կանեփի կայսրության աշխարհում:

Սերիալը բաղկացած է լինելու ութ դրվագներից, որոնք հեռուստադիտողներին հնարավորություն կտան հանդիպել Էդդի Հորնիմանին այն բանից հետո, երբ նա կժառանգի իր հոր զգալի ունեցվածքը եւ կպարզի, որ դա մարիխուանայի կայսրության մեծ մասն է: Էդին վճռական է տրամադրված հանել իր ընտանիքին հանցավոր աշխարհից եւ փորձում է գերազանցել գանգստերներին իրենց իսկ խաղով:

Գայ Ռիչիի «Ջենթլմենները» սերիալը կթողարկվի Netflix-ով՝ մարտի 7-ին։



© NEWS.am STYLE