Վարդագույն շրջազգեստ, օվերսայզ վերնաշապիկ․ Նարե Ղազարյանի մոտեցումը դպրոցական կերպարին (ֆոտո)

11:34   24 փետրվարի, 2024

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանը դպրոցակամ ոճի հանդեպ յուրահատուկ ձեռագիր ունի։ Նա, սովորաբար, ավանդական կերպարին տալիս է ժամանակակից լուծումներ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nare Ghazaryan (@nareghazaryann)

Ինստագրամյան հերթական հրապարակման մեջ Նարեն ցուցադրել է եւս մեկ նոր մոտեցում։ Նա նախընտրել է խոշոր չափսի սպիտակ վերնաշապիկ, որը կրել է վարդագույն կիսաշրջազգեստի հետ, իսկ տեսքն ամբողջացրել է սպիտակ գույնի սպորտային կոշիկներով։ Աքսեսուարներից Նարեն ընտրել է շղթայաձեւ ապարանջաններ, որոնք կապել է վերնաշապիկի թեւքերի վրայից, եւ վարդագույն մատանի։ 

Երգչուհին ֆոտոշարքը չի մեկնաբանել, բայց հետեւորդները մեկնաբանությունների բաժինը ողողել են սրտիկներով ու այլ դրական էմոջիներով։ 



© NEWS.am STYLE