Սելենա Գոմեսի փարիզյան շքեղությունը՝ «Love On» սինգլի նոր տեսահոլովակում

13:21   24 փետրվարի, 2024

Սելենա Գոմեսի «Love On» սինգլի նոր տեսահոլովակը ոգեշնչված է Փարիզից։ Երգչուհին թողարկել է փոփ-թրեքը, որն ուղեկցվել է ֆրանսիացի ռեժիսոր Գրեգ Օրելի նկարահանած սեքսուալ տեսահոլովակով։

Ոգեշնչված Փարիզի հանդեպ նրա սիրուց՝ Գոմեսի նոր սինգլը պարունակում է նաեւ որոշ կոնկրետ հղումներ Ֆրանսիայի մայրաքաղաքին:

Բացի այդ, Գոմեսն ապացուցում է, որ ինքը նաեւ նորաձեւության խորհրդանիշ է` հիացնելով հանդիսատեսին ութ հիասքանչ կերպարներով, որոնք կրում է տեսահոլովակի ընթացքում:

IMG_2381.jpeg (115 KB)

Վառ վարդագույն փետրավոր զգեստից, որը համադրել է մինչեւ արմունկը հասնող սպիտակ ձեռնոցներով, սեւ գլխակապով եւ մետալիկ վարդագույն կրունկներով, մինչեւ սեւ փայլուն մինի զգեստ. Գոմեսը ցուցադրել է ռետրո ոճերի բազմազանություն՝ փարիզյան երանգով:

IMG_2382.jpeg (76 KB)



© NEWS.am STYLE