Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել

14:19   24 փետրվարի, 2024

Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել. 43-ամյա ռեալիթի աստղին լուսանկարել են իր նոր՝ 100,000 դոլար արժողությամբ Tesla Cybertruck-ից դուրս գալուց:

IMG_2383.jpeg (72 KB)

Նրա երկար եւ շքեղ մազերը հարդարված էին ծովափնյա նորաձեւ ալիքներով: SKIMS-ի հիմնադիրը սպիտակ կարճ վերնաշապիկով ցուցադրել է իր մարզված որովայնը: Նա նաեւ կրել է ցածր գոտկատեղով կաշվե տաբատ:



© NEWS.am STYLE