«Մեծ պայթյունի տեսություն» ֆիլմի պրոդյուսերը չգիտեր, որ 20 տարի ամուսնացած է եղել

22:42   14 նոյեմբերի, 2012

«Մեծ պայթյունի տեսություն» հանրահայտ սերիալի պրոդյուսերն ամուսնացած է եղել 20 տարի եւ նույնիսկ գլխի չի ընկել այդ մասին։ Արտասահմանյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ Ռոբ Կոենն ու դերասանուհի Ջանին Գարոֆալոն գրեթե քառորդ դար առաջ հարբած ժամանակ ամուսնացել են Լաս Վեգասում, բայց այդ մասին իմացել են միայն հիմա, երբ որոշել են ամուսնանալ։ 

«Ռոբն ու ես, պարզվում է, իրականում ամուսնացել ենք 20 տարի առաջ։ Մենք հանդիպում էինք մոտ մեկ տարի, խմել եւ տաքսիով գնացել ենք Վեգաս… Այս ամբողջ ընթացքում ամուսնացած ենք եղել։ Նրա փաստաբանն այս ամենը հիմա է պեղել, երբ Ռոբն իրոք ամուսնանալ է ցանկացել», - պատմել է Ջանին Գարոֆալոն։ 

Դեռ լավ է, որ Ռոբը նույն կնոջ հետ է ամուսնանում, ե՛ւ գլխացավանքը քիչ կլինի, ե՛ւ թոռներին պատմելու բան կունենան։



© NEWS.am STYLE