Դեմի Մուրն ապացուցում է, որ ժամանակն իր դեմ անզոր է

15:01   24 փետրվարի, 2024

Դեմի Մուրը մի քանի շլացուցիչ կերպարներով հայտնվել է The Frankie Shop-ի ֆոտոշարքում՝ ապացուցելով, որ ժամանակն իր դեմ անզոր է։

IMG_2384.jpeg (124 KB)

Երկու լուսանկարներում 61-ամյա դերասանուհին ցուցադրում է կոստյումների հանդեպ նոր մոտեցում. նա կրում է մուգ գույնի առանց թեւքերի գծավոր շապիկ, որը համադրված է նույն երանգի լայն տաբատով ու սեւ կոշիկներով:

IMG_2385.jpeg (63 KB)

Գովազդային արշավի մեկ այլ լուսանկարում Դեմին պառկած է արծաթագույն սեղանի վրա, նրա մազերը կախված են ծայրից եւ համարյա դիպչում են հատակին:

IMG_2386.jpeg (69 KB)

Նա հագել է սեւ գծերով սպիտակ կոստյում։ Համապատասխան տաբատն ու սեւ ներբաններով լոֆերները լրացրել են տեսքը:

IMG_2387.jpeg (44 KB)



© NEWS.am STYLE