Սուպերմոդել Էլ Մակֆերսոնը, ով մարտին դառնում է 60 տարեկան, կիսվել է իր գեղեցկության գաղտնիքներով

17:21   24 փետրվարի, 2024

Սուպերմոդել Էլ Մակֆերսոնը, ով մարտի վերջին դառնում է 60 տարեկան, կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով։

Ամանդա Ուեյքլիի Style DNA փոդքաստում մոդելը խոստովանել է, որ 50-ից հետո այլեւս չի կարող հույսը դնել գենետիկայի վրա, եւ, հետեւաբար, նա ունի իր հնարքները, թե ինչպես պահպանել գեղեցկությունն ու առողջությունը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Elle Macpherson (@ellemacpherson)

«Ես քնում եմ ժպիտով: Երջանիկ սրտով գնում եմ քնելու։ Ես միայն աչքի դիմակ եմ կրում, ուրիշ՝ ոչինչ»,-նշել է նա։

Մոդելը խուսափում է կոֆեինից, վերջին կերակուրն ընդունում է երեկոյան ժամը 5-ին, իսկ քնելուց առաջ տաք շոկոլադ է խմում՝ հանգստանալու համար, ասում է նա: Մաքֆերսոնն ամեն օր արթնանում է առավոտյան ժամը 5-ին, եւ առաջին բանը, որ անում է, «ժպտալն է», այնուհետեւ խմում է մի բաժակ լայմով ջուր եւ 25 րոպե հատկացնում անկողնում մեդիտացիային՝ «իր «մտքի, մարմնի եւ հոգու մասին» հոգ տանելու համար, որից հետո հեծանիվով գնում է լողափ:

Երկու երեխաների մայրը միշտ նախընտրում է մարզվել դրսում եւ բնության գրկում՝ քայլել, հեծանիվ քշել, լողալ կամ «պարզապես նստել դրսում՝ մաքուր օդի եւ արեւի ներքո»։ Նա խոստովանում է, որ ֆիզիկական վարժությունների ժամանակ հստակ գրաֆիկ չունի եւ նախընտրում է «առաջնորդվել պահով», պարբերաբար այցելել ինֆրակարմիր սաունա եւ սառը ցնցուղ ընդունել «վերաբեռնելու» համար:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Elle Macpherson (@ellemacpherson)

Նա կոլագեն է ավելացնում իր առավոտյան սմուզիին եւ ընդունում սպիտակուցային հավելումներ: Էլը պատմել է, որ, պարբերաբար, այցելում է ասեղնաբուժության, քիրոպրակտիկայի եւ ռուսական բաղնիք։

Մոդելը հետևում է բուսական սննդակարգին եւ նախընտրում է տնային պայմաններում պատրաստված սնունդ, ուստի նրա ճաշը պատրաստվում է տեղական, օրգանական բանջարեղենից:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от bodyandsoul_au (@bodyandsoul_au)

Նա հոգ է տանում իր մաշկի եւ մարմնի մասին․ օրական մինչեւ չորս անգամ հյութեր է խմում, կատարում մարմնի չոր մաքրում եւ հետեւում բժիշկ Բարբարա Շտուրմի՝ 1400 դոլար արժողությամբ մաշկի խնամքի ծրագրին:

Էլը շաբաթական երեք անգամ  օգտագործում է մարմնի չոր խոզանակ՝ արյան շրջանառությունը խթանելու եւ օրգանիզմը թունազերծելու համար:



© NEWS.am STYLE