Քիմ Քարդաշյանը որոշել է հրաժարվե՞լ փաստաբանի կարիերայից

11:55   26 փետրվարի, 2024

Ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, հնարավոր է, դադար վերցնի փաստաբան դառնալու իր երազանքներից։

«Անցյալ տարի նա աստիճանաբար հասկացավ, թե որքան հոգնեցուցիչ եւ անվերջ է սովորելը»,-The Sun-ին ասել է ինսայդերներից մեկը,-«Նա չի կարող հրաժարվել դրանից, քանի որ նա չի կարող այդպես անել իր այդչափ աշխատանքից եւ բանտային բարեփոխումների մասին կրքոտ կոչերից հետո, եւ, միեւնույն ժամանակ, վատ արձագանքներ չստանալ»:

Աղբյուրի համաձայն՝ 43-ամյա Քարդաշյանը չափազանց զբաղված է եղել իր այլ բիզնես նախագծերով, որպեսզի շարունակեր իրավագիտական կրթությունը։

Աղբյուրը նաեւ նշել է, որ մայրությունը նրա առաջնահերթությունն է. «Նա չի կարող համատեղել քննություններն ու իր ժամանակը նվիրել սովորելուն Քանյե Ուեսթի պատճառով»,- նշել է աղբյուրը,-«Քանի որ նա այս պահին այնքան անվստահելի հայր է, որ Քիմը չի կարող հույսը դնել նրա վրա»,- հավելել է աղբյուրը,-«Նա չի կարող դա անել երեխաների հետ, քանի որ Քանյեն իր դերը չի կատարում որպես ծնող»:

Չնայած այն խոսակցություններին, որ Քարդաշյանը, գուցե, որոշի հրաժարվել փաստաբանի կարիերայից, Քիմը վերջերս հաստատել է, որ մտադիր է մինչեւ 2025 թվականի սկիզբը հանձնել իր քննությունը:

Քարդաշյանն առաջին անգամ բացահայտեց իր իրավական հավակնությունները 2019 թվականին։

«Անցյալ տարի ես գրանցվեցի Կալիֆորնիայի նահանգային փաստաբանական գրասենյակում՝ իրավաբանություն սովորելու համար»,-Instagram-ում գրել էր նա,-«Առաջիկա 4 տարիների ընթացքում կպահանջվի շաբաթական նվազագույնը 18 ժամ, եւ ես ամեն ամիս գրավոր թեստեր կհանձնեմ»:

2021 թվականի դեկտեմբերին Քարդաշյանը հայտարարեց, որ պաշտոնապես հանձնել է Կալիֆոռնիայի իրավագիտության առաջին կուրսի ուսանողական քննությունը։

Այդ ժամանակից ի վեր Skims-ի հիմնադիրը լռում է իր իրավական կարիերայի մասին:



© NEWS.am STYLE