Միքայելա Սթարկի ցուցահանդեսը. սադրանք եւ սեր փարթամ մարմնի հանդեպ

13:29   26 փետրվարի, 2024

Միլանի Նորաձեւության շաբաթվա շրջանակում բացվել է նկարչուհի, դիզայներ եւ կուտյուրիեր Միքայելա Սթարքի Panty Show ցուցահանդեսը։ Այն նվիրված է «բոդի պոզիտիվին» եւ փարթամ մարմինների հանդեպ սիրուն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от CHARLOTTE RUTHERFORD (@charlie__chops)

Սթարքը Լոնդոնի որոշ շրջանակներում հայտնի դարձավ կորսետների եւ ժապավենների իր ավանգարդ դիզայնով, որը ստեղծում է ուռուցիկություն կամ ընդգծում կրծքի կամ որովայնի կորերը: 2022 թվականին նա գործարկեց իր հագուստի արտադրությունը։

стар.jpg (105 KB)

Նրա՝ Միլանի ցուցադրությունը նշանավորեց իր նոր ձեռնարկության մեկնարկը՝ ներքնազգեստ եւ պատրաստի հագուստ՝ Panty ապրանքանիշի ներքո, որը նա հիմնել է գործընկեր եւ լուսանկարիչ Ռագա Մունեկասի հետ: «Pany-ն ստեղծվել է լեսբի զույգի կողմից»,- նշել է Մակաելան։

стар1.jpg (55 KB)

«Մենք լուսանկարչությունից հանում ենք տղամարդկային հայացքը»,-New York Times-ին ասել է Սթարքը,-«Ես շատ ժամանակ եմ ծախսում ներքնազգեստ ստեղծելու համար, որը ցանկալի է դարձնում ճարպը»:

Չնայած թերահավատությանը, Սթարքը որոշել է ցույց տալ, որ կարող է ստեղծել այնպիսի կտորներ, որոնք կարելի է կրել ամեն օր:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Yasmin El Yassini (@opheliathanatos)

Դեբյուտային հավաքածուում ներկայացված են շքեղ նորաձեւության տների գործվածքներ, ներառյալ մետաքս, ժանյակ եւ շղարշ:



© NEWS.am STYLE