Ջորջիո Արմանիի՝ 2024 թվականի աշուն-ձմեռ հավաքածուն ոգեշնչված է «ձմեռային ծաղիկներով», այսինքն՝ այն տեսակներով, որոնք ծաղկում են, անկախ ամեն ինչից, տարվա ամենացուրտ ամիսներին։
Instagram-ում նորաձեւության տունը գրել է, որ այս ծաղիկները «ավետում են գեղեցկությունն ու վերածնունդը», ինչի շնորհիվ էլ դրանք աչքի են ընկնում հավաքածուում՝ հղելով «շնորհքի եւ հույսի ուղերձ՝ միահյուսված բնության եւ կյանքի ուժի ու էներգիայի հետ»:
Բացի ձմեռային ծաղկային պրինտներից եւ մոտիվներից, հավաքածուն ցուցադրում է Ջորջիո Արմանիի նրբագեղությունը, որը վերածված է ավելի առօրյա սպորտային հագուստի, ինչպիսիք են ամենօրյա բաճկոններն ու փափուկ տաբատները: