Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյին, բարակ իրանի պատճառով, մեղադրել են «սովը նորմալացնելու» մեջ

11:23   27 փետրվարի, 2024

Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյին մեղադրել են «սովը նորմալացնելու» եւ ուտելու խանգարումներ քարոզելու մեջ այն բանից հետո, երբ նա կորսետով ցուցադրել է իր բարակ գոտկատեղը։

IMG_2438.jpeg (82 KB)

27-ամյա դերասանուհին «Դյունա»-ի պրեմիերայից հետո Instagram-ում հրապարակել է կուլիսային լուսանկար: Սեւ ու սպիտակ կադրում նա կիսամերկ է, կրում է կորսետ, որն ընդգծում է նրա չափազանց բարակ իրանը։

IMG_2439.jpeg (118 KB)

Երկրպագուները ցնցվել են լուսանկարից՝ դերասանուհուն մեղադրելով սով քարոզելու մեջ։ «Մի՞թե հնարավոր չէ սով չքրոզել», «Հասկանու՞մ եք, թե կորսետները որքան վնասակար են կանանց առողջության համար եւ չպետք է գովազդվեն», «Նիհարությունը շքեղություն չէ»,- գրել են օգտատերերը։

IMG_2440.jpeg (207 KB)

Անյան նաեւ կիսվել է իր տպավորիչ՝ Maison Margiela զգեստի լուսանկարով, որը Ջոն Գալիանոյի գարուն-ամառ 2024 հավաքածուից է։



© NEWS.am STYLE