Քիմ Քարդաշյանի որդին խաղադաշտ է դուրս եկել իր կուռքի՝ Լիոնել Մեսսիի հետ

10:09   27 փետրվարի, 2024

Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի որդին կիրակնօրյա երեկոն անցկացրել է

Լիոնել Մեսսիի հետ՝ ձեռք ձեռքի տված քայլելով «Ինտեր Մայամիի» եւ «Լոս Անջելես Գելեքսիի» խաղից առաջ:

«Ինտեր Մայամիի» հրապարակած տեսանյութում երեւում է, թե ինչպես է 8-ամյա Սեյնթը քայլում 36-ամյա Մեսսիի հետ։ Տղան LA Galaxy-ի համազգեստ էր հագել եւ բռնել էր Մեսսիի ձեռքից, իսկ արգենտինացի խաղացողը սիրով նայում էր նրան:

«Պատրաստ ենք խաղին»,- թիմը մակագրել է Instagram-ի տեսանյութը, որը Քարդաշյանը հրապարակել է իր Instagram-ի Stories-ում:

Նա նաեւ տեսանյութ է տարածել X-ի գրառման մեջ:

Քիմը խաղից հետո կիսվել է իր որդու մասնակցությամբ տեսանյութով, երբ տղաները վանկարկում են Մեսսիի անունը՝ սպասելով, որ նա լքի խաղադաշտը: Նա կանգ է առել Սեյնթի եւ նրա ընկերոջ հետ լուսանկարվելու. «Նրանց կյանքի լավագույն օրը»,-գրել է Քարդաշյանը։



© NEWS.am STYLE