Ֆիլիպ Կիրկորովը վստահեցրել է, որ իրեն չի անհանգստացնում Ավստրալիայի սանկցիաների ցուցակում ընդգրկվելը

10:30   27 փետրվարի, 2024

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը վստահեցրել է, որ իրեն չի անհանգստացնում Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը։

Նրա խոսքով, ինքը սովոր է նման ճնշումներին, երբ անընդհատ փորձում են իր նկատմամբ որոշակի սահմանափակումներ մտցնել։ «Իմ դեմ ի սկզբանե անընդհատ ինչ-որ սանկցիաներ են կիրառվում։ Եթե ​​ինչ-որ մեկին այդպես լավ է՝ պատժամիջոցներ սահմանել եւ Ֆիլիպ Կիրկորովին դարձնել բոլոր խնդիրների հերոսը, ապա ի սեր Աստծո, արեք դա: Ինձ համար դա սովորական բան է»,- Life.ru-ի հետ զրույցում ասել է արտիստը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Ավստրալիան նոր հակառուսական պատժամիջոցներ է սահմանել։ Սահմանափակումների են ենթարկվել 55 ֆիզիկական եւ 37 իրավաբանական անձինք, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը:



© NEWS.am STYLE