Հայտնիների ամենաթանկ Ferrari-ները

16:08   27 փետրվարի, 2024

Երբ խոսքը վերաբերում է հայտնի մարդկանց շքեղ մեքենաների հավաքածուներին, ապա մի ապրանքանիշ հաճախ գլխավորում է ցուցակը, եւ դա Ferrari-ն է: Շքեղ հիպերքարը շատ մեքենաների սիրահարների երազանքն է, հատկապես հաշվի առնելով դրա խորհրդանշական դիզայնը եւ առաջարկող առանձնահատկությունները: Ferrari-ն անմոռանալի վարորդական փորձ է խոստանում, եւ ինչպես հայտնի է,  աստղերից մի քանիսը ունեն ոչ թե մեկը, այլ  մի քանի մեքենա:

Կրիշտիանու Ռոնալդուի էլեգանտ Ferrari Purosangue-ն 

фера.jpg (89 KB)

2024 թվականի սկզբին Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարեց իր շքեղ մեքենաների հավաքածուի համալրման մասին՝ Instagram-ում կիսելով իր նոր ավտոմեքենայի լուսանկարը։ Ֆուտբոլային աստղը ցուցադրեց մուգ կապույտ Purosangue մոդելը, որը, ինչպես հայտնի է, հագեցած է V12 շարժիչով։ Մեքենայի մեկնարկային գինը գնահատվում է 400 000 դոլար, այնուամենայնիվ, վերջնական գինը կարող է հեշտությամբ գերազանցել կես միլիոն դոլարը՝ նույնիսկ ամենատարրական հավելումների դեպքում:

Purosangue-ը կարող է ժամում 0-ից 100 կիլոմետր արագություն զարգացնել 3,3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է ժամում 310 կիլոմետր:

Սա միակ Ferrari-ն չէ, որը պատկանում է ֆուտբոլիստին։ Նրա թանկարժեք մեքենաների հավաքածուն ներառում է նաեւ F12 TDF՝ Tour de France մոդելը։

Ռալֆ Լորենի հայտնի Ferrari հավաքածուն

Ռալֆ Լորենի ավտոմեքենաների հավաքածուն գնահատվում է 600 միլիոն ԱՄՆ դոլար, եւ հայտնի է, որ դիզայները հատկապես սիրում է Ferrari: Տպավորիչ հավաքածուն ներառում է 1954 թվականի Ferrari 375 Plus, 1965 թվականի 365 P2 եւ 250-ի մի քանի տարբերակներ: Դրանցից, հատկապես, տպավորիչ են 1960 թվականի Ferrari 250 GT SWB Berlinetta-ն, 1960 թվականի Ferrari 250 GT SWB California Spider-ը, եւ, իհարկե, Ferrari 250 1962 GTO-ն (Gran Turismo Omologato)։

250 GTO-ն բացառիկ մեքենա է՝ հաշվի առնելով դրա պատմությունը: Ըստ տեղեկությունների՝ մոդելն արտադրվել է փոքր խմբաքանակով՝ ընդամենը 36 օրինակով, իսկ սեփականատերերին անձամբ ընտրել է Էնցո Ֆերարին։ Դրա գնահատված արժեքը կազմում է մոտավորապես 48,4 միլիոն դոլար։

Գորդոն Ռեմսիի շքեղ Ferrari հավաքածուն

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Gordon Ramsay (@gordongram)

Հայտնի խոհարարն իր հավաքածուում ունի Ferrari մեքենաների հոյակապ տեսականի: Դրանց թվում է LaFerrari Aperta-ն՝ սահմանափակ թվով մեքենա, որն արտադրվել է ընդամենը 210 օրինակով, իսկ այն գնելու համար, նույնիսկ, բացառիկ հրավեր է պահանջվում: Հայտնի է, որ Ռամզեյը հիանալի հարաբերություններ ունի իտալական մեքենաների ապրանքանիշի հետ, ինչպես նաեւ բազմաթիվ առիթներով այցելել է ավտոարտադրողի տուն՝ Մարանալլոյում:

Հաղորդվում է, որ նա գնել է LaFerrari Aperta-ն ապշեցուցիչ՝ 2,2 միլիոն դոլարով:

Դրեյքի «Թռչող Ferrari»-ն

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от champagnepapi (@champagnepapi)

Դեռեւս 2018 թվականին ռեփերն իր շոուներում ներառում էր իր սպորտային մեքենայի փչովի տարբերակը՝ դեղին Ferrari LaFerrari-ն։ Դրեյքի համերգներին հայտնվող փչովի LaFerrari-ն շրջում էր ամբողջ տարածքով։ Պարզվել է, որ «թռչող մեքենան» հեռակառավարվող օդապարիկ էր, որը մի քիչ փոքր էր իրական մեքենայից։

Հայտնի մեքենան հայտնվել է նաեւ արտիստի «I’m Upset» երգի տեսահոլովակում։ Ferrari LaFerrari-ն, որի արժեքը մոտավորապես 3,5 միլիոն դոլար է, աշխատում է 6,3 լիտրանոց V12 շարժիչով եւ ունակ է 0-ից մինչևեւ 60 մղոն/ժ արագություն զարգացնել 2,5 վայրկյանում՝ հասնելով 218 մղոն/ժ առավելագույն արագության:

Հարի Սթայլսի ռետրո Ferrari-ն

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Harry Styles' Closet (@theharrys.closet)

Հարի Սթայլսը սիրում է շքեղ մեքենաներ, ուստի զարմանալի չէ, որ նրա հավաքածուն ներառում է 1972 թվականի դասական Ferrari Dino 246 GT-ն, որի արժեքը գնահատվում է 362 450 դոլար:

Ավտոմեքենաների սիրահարների շրջանում Ferrari Dino 246 GT-ն համարվում է ավտոմոբիլային գերազանցության խորհրդանիշ․ մեքենայի ներկայիս գինը, նույնպես, խոսում է դրա գրավչության մասին։ Մասնավորապես, վերջերս կայացած աճուրդում նույն Ferrari մոդելը վաճառվել է 635 հազար դոլարով։

Քլոե Քարդաշյանի Ferrari 488 Spyder-ը

хф.jpg (106 KB)

Քլոե Քարդաշյանը կարող է պարծենալ պրեմիում դասի մեքենաների իր հավաքածուով, որոնցից է Ferrari 488 Spyder-ը:

Ferrari-ի այս մոդելն արտադրվել է 2015-ից 2019 թվականներին եւ անմիջապես դարձել բոլոր ժամանակների ամենավաճառվող V8 Ferrari-ներից մեկը: Քարդաշյանի Ferrari 488-ն ունի ոչ թե կարմիր, այլ սեւ երանգ եւ սնուցվում է 3,9 լիտրանոց V8 երկտուրբո շարժիչով:

Ferrari 488 Spyder-ը գնահատվում է 263 000 դոլար:

Նիք Մեյսոնի 40 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ն

Pink Floyd-ի թմբկահար Նիք Մեյսոնը հայտնի է ավտոմոբիլային արդյունաբերության մեջ իր ներդրումներով, հատկապես իր շքեղ մեքենաների հավաքածուով, որը ներառում է Ferrari-ներ եւ խորհրդանշական Ferrari 250 GTO-ը: Թեեւ երաժիշտը 1977 թվականին մեքենան գնել էր 35 000 ֆունտով, այսօր այն գնահատվում է շատ ավելի բարձր գնով՝ 40 միլիոն դոլար:

Այս մեքենան նաեւ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Pink Floyd-ի սրտում։ Հարցազրույցում թմբկահարը բացահայտել է, որ որպես գրավ տրամադրել է Ferrari 250 GTO-ն, որպեսզի Pink Floyd-ը կարողանար գումար վերցնել իրենց հսկայական՝ A Momentary Lapse of Reason շրջագայության համար:

Հայտնի մարդիկ, ովքեր ընդգրկված են Ferrari-ի լեգենդար սեւ ցուցակում

Ferrari-ն հայտնի է իր իմիջը պահպանելու հարցում խիստ լինելով: Իտալական ավտոարտադրոն ուշադիր է ընտրում իր հաճախորդներին: Այնուամենայնիվ, նախկինում եղել են միջադեպեր, երբ մի քանի հայտնի մարդիկ հայտնվել են սեւ ցուցակում՝ Ferrari-ի որոշ մոդելներ գնելուց հետո:

Հաղորդվում է, որ ցուցակում ընդգրկված է ռեփեր Tyga-ն, ում արգելքի պատճառ են դարձել Ferrari-ի վճարման հետ կապված խնդիրները: Ջասթին Բիբերը նույնպես հայտնվել է ավտոարտադրողի սեւ ցուցակում այն ​​բանից հետո, երբ նա, ըստ տեղեկությունների, փոփոխել է իր 2011 թվականի 458 Italia-ն՝ դրա գույնը դարձնելով նեոնային կապույտ:

Դերասան Նիկոլաս Քեյջը նույնպես անհարմար դրության մեջ է հայտնվել ավտոարտադրողի հետ, երբ ստիպված է եղել վաճառել իր Ferrari Enzo-ն՝ որոշ անձնական պարտքեր մարելու համար:

Prestige-ի նյութերի հիման վրա



© NEWS.am STYLE