Անջելինա Ջոլին Բրեդ Փիթի սիրելիին արգելել է շփվել իրենց երեխաների հետ

13:15   27 փետրվարի, 2024

Անջելինա Ջոլին արգելել է իր նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի սիրելիին կապ հաստատել իրենց երեխաների հետ։

Ըստ In Touch-ի աղբյուրի՝ մինչ Բրեդ Փիթի եւ Ինես դե Ռամոնի հարաբերությունները թեժանում են, Անջելինան զգուշացրել է Ինեսին հեռու մնալ երեխաներից:

«Անջելինան  մինչ օրս վերահսկում է Բրեդին»,-ասել է աղբյուրը՝ նշելով, որ դերասանուհին թույլ չի տալիս իր երեխաներին ժամանակ անցկացնել 31-ամյա Ինեսի հետ։ «Կասկած չկա, որ Ինեսը ցանկանում է հանդիպել երեխաներին, բայց նա գիտի, որ Բրեդը պետք է ամեն ինչ անի, որպեսզի նրանց տեսնի եւ խնդիրներ չունենա Անջելինայի հետ»:

Ավելի վաղ People ամսագիրը հայտնել էր, որ Ինեսը, գրեթե երկու տարվա հարաբերություններից հետո, տեղափոխվել է 60-ամյա Բրեդի մոտ։ Այնուամենայնիվ, ականատեսները In Touch-ին պատմել են, որ նա միշտ հեռանում է տնից՝ Փիթի ու Ջոլիի երեխաների ժամանումից 20 րոպե առաջ:

2016 թվականի դեկտեմբերին Անջելինան ստացավ իր անչափահաս երեխաների լիարժեք խնամակալությունը, իսկ Բրեդը՝ տեսակցության իրավունք։ Հետագա տարիներին դերասանի հարաբերությունները երեխաների հետ ավելի բարդացան։



© NEWS.am STYLE