Միխայիլ Գալուստյանն ու Սերգեյ Սվետլակովը կնկարահանվեն «Наша Russia» հումորային շոուի վերաթողարկման մեջ

19:30   27 փետրվարի, 2024

Ռուս կատակերգուներ Միխայիլ Գալուստյանն ու Սերգեյ Սվետլակովը կնկարահանվեն «Наша Russia» կատակերգական շոուի վերաթողարկման մեջ։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ТНТ հեռուստաալիքի տնօրեն Թինա Կանդելակին։

«Սվետլակովն ու Գալուստյանն անպայման կմնան։ Մի՞թե «Наша Russia»-ն կարող է գոյություն ունենալ առանց նրանց»,-կատակել է Կանդելակին։

Նա պարզաբանել է, որ շոուն մնալու է «անվտանգ հումորի» գոտում, ուստի այն կարել կլինի դիտել ողջ ընտանիքըով։ Միաժամանակ պրոդյուսերը նշել է, որ սցենարը դեռ գրված չէ։



© NEWS.am STYLE