Քորթնի Քարդաշյանի Lemme ընկերությունում կողոպուտ է տեղի ունեցել

11:20   28 փետրվարի, 2024

Անցյալ շաբաթ Քորթնի Քարդաշյանի Lemme ընկերության բեռնատարը կողոպտել են, իսկ ավելի ուշ ավազակը փորձել է ռեալիթի աստղին վաճառել 4 միլիոն դոլար արժողությամբ գողացված ապրանքներ։

44-ամյա Քորթնին մասնաբաժին ունի սննդային հավելումների Lemme ընկերությունում: Ինսայդերները TMZ-ին հայտնել են, որ բեռնատարի կողոպուտը տեղի է ունեցել լոգիստիկ հաստատությունում, որն օգտագործվում է Հարավային Կալիֆորնիայի Սան Ֆերնանդո հովտում գտնվող Lemme արտադրանքը պահելու եւ առաքելու համար:

Աղբյուրները հրատարակությանը հայտնել են, որ կողոպտիչները փախել են Lemme Burn ապրանքանիշի արտադրանքով։

Կողոպուտին մասնակցած անձը կամ անձինք խախտել են հաստատության անվտանգության համակարգը եւ կարողացել են մուտք գործել կեղծ հավատարմագրերով եւ ինքնությունը հաստատող փաստաթղթերով: Հրատարակության աղբյուրների համաձայն՝ գողերը կարողացել են հեռանալ հանցագործության վայրից՝ առանց դիմադրության հանդիպելու։

Նրանք թվային ճանապարհով փրկագնի մասին գրություն են ուղարկել գողացված ապրանքների դիմաց։ Ըստ TMZ-ի՝ ընկերության ներկայացուցիչները ոստիկանությանը խոշոր գողության մասին հաղորդում են ներկայացրել, որոնք հետաքննում են միջադեպը։



© NEWS.am STYLE