Ինչպես խաղալ շագանակագույնի 50 երանգների հետ. սովորում ենք Ջենիֆեր Լոպեսից

17:03   28 փետրվարի, 2024

Ինչու՞ կրել շագանակագույնի մեկ երանգ, եթե կարող ես կրել 50-ը: Ասվածը Ջենիֆեր Լոպեսը փորձարկել է իր վրա։

карамел.jpg (135 KB)

«Can't Get Enough»-ի հիթմեյքերն ապշեցուցիչ տեսք ուներ բազմերանգ շագանակագույն անսամբլում: Նրա կերպարի առանցքը երկար մուշտակն էր, որը նա կրել էր ընկույզի երանգի շագանակագույն կաշվե վերնաշապիկի վրայից, որն ազատորեն դրված էր կարամելագույն կաշվից ուղիղ կիսաշրջազգեստի ներքո:

карамел1.jpg (166 KB)

Ջեյ Լոն իր մոնոխրոմ թեման ամբողջացրել է թափանցիկ շագանակագույն Calzedonia զուգագուլպաներով, լաքապատ կոշիկներով եւ, իհարկե, շոկոլադագույն Hermès Birkin պայուսակով:

карамел2.jpg (109 KB)

Որպես աքսեսուար նա ավելացրել էր խոշոր ականջօղեր եւ ադամանդե վզնոց:



© NEWS.am STYLE