Ինչպե՞ս է տղամարդու փորն ազդում սեքսի որակի վրա

23:15   28 փետրվարի, 2024

Գաղտնիք չէ, որ հայ «մաչո տղամարդկանցից» քչերն ունեն մարզական կազմվածք։ Հայ տղամարդիկ գերադասում են ունենալ փոր, քան «կուբիկներով» որովայն, իսկ փորի չափը երբեմն այնքան տպավորիչ է լինում, որ «խավարում» է իր տիրոջը։ Չնայած առողջ ապրելակերպի քարոզչությանը, տեղացիներից շատերը դեռ կարծում են, որ դուրս ցցված փորը տղամարդկության նշան է: Այնուամենայնիվ, փոր ունեցողները պետք է տեղյակ լինեն, որ դա ոչ միայն վնասակար է իրենց առողջության համար, այլեւ կարող է ազդել սեռական կյանքի որակի վրա։

пуз1.jpg (35 KB)

Մասնավորապես, ավելորդ քաշը նվազեցնում է լիբիդոն։ 30 տարեկանից հետո տղամարդու օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը սկսում է նվազել տարեկան միջինը 1%-ով։ Արական սեռական հորմոնի վրա ամենաբացասական ազդեցությունը պայմանավորված է ավելորդ քաշով եւ նյութափոխանակության սինդրոմով: Արյան մեջ տեստոստերոնի մակարդակի նվազումը սովորաբար արտահայտվում է որպես լիբիդոյի եւ սեռական ֆունկցիայի թուլացում։ Սա ուղեկցվում է մտավոր եւ ֆիզիկական ակտիվության նվազմամբ, դեպրեսիայով, քնի խանգարումներով, ինչպես նաեւ՝ մկանների եւ հոդերի ցավերով։ Բացի այդ, տեստոստերոնը ազդում է սրտի առողջության, հիշողության եւ շատ այլ ցուցանիշների վրա, որոնք ապահովում են տղամարդու ընդհանուր բարեկեցությունը։

Համաձայն British Journal of Urology International (BJUI) ամսագրում հրապարակված հետազոտության, որին մասնակցել է 409 տղամարդ, պարզվել է, որ ամենամեծ գոտկատեղով տղամարդկանց 74,5 տոկոսը հայտնել է էրեկտիլ դիսֆունկցիայի մասին՝ համեմատած միջին խմբի տղամարդկանց 50 տոկոսի եւ 32 տոկոսի հետ, որոնք ունեն ավելի փոքր իրան։ Սերմնաժայթքման հետ կապված խնդիրները եղել են նույն ձեւով` համապատասխանաբար 65 տոկոս, 40 տոկոս եւ 21 տոկոս:

пузо.jpg (34 KB)

2012 թվականին Թուրքիայի Կայսերիի Էրջիես համալսարանի ուսումնասիրության համաձայն՝ փորով տղամարդիկ երեք անգամ ավելի դիմացկուն են անկողնում, քան նիհար տղաները: Միջինում նրանք կարողանում են դիմանալ 7,3 րոպե, իսկ ավելի նիհար տղամարդիկ՝ ընդամենը 2 րոպե։ Պատճառն այն է, որ գեր տղամարդկանց մոտ ավելի շատ էստրադիոլ կա՝ կանացի սեռական հորմոն, որը կարող է ճնշել նրանց՝ արագ օրգազմի հասնելու ունակությունը։

Այնուամենայնիվ, «գարեջրի փորը» մեծապես չի ազդում տղամարդկանց գրավչության վրա: Շատ կանայք սիրում են այդպիսի տղամարդկանց, քանի որ նրանք ենթագիտակցորեն կապում են նրանց իրենց հոր հետ։ Այս մարմնի տեսակի համար նույնիսկ գոյություն ունի սահմանում՝ «dad bod» (բառացիորեն թարգմանվում է որպես «հայրիկի մարմին»):

пузо2.jpg (33 KB)

DailyMail.com-ը վերլուծել է մի քանի գրախոսական հետազոտություններ, որոնք ուսումնասիրել են տղամարդու իդեալական մարմնի տեսակը (ըստ կանանց):

Հետազոտությունը ցույց է տվել, որ թեեւ կանայք նախընտրում են ավելի իրատեսական կազմվածք, քան հոլիվուդյան կերպարներինն է, նրանք, այնուամենայնիվ, ցանկանում են տեսնել մի փոքր ավելի ձիգ մարմին:

пузо3.jpg (47 KB)

Կան բազմաթիվ տեսություններ այն մասին, թե ինչու են կանայք նախընտրում մարմնի տարբեր ձեւեր, բայց ենթադրվում է, որ կանայք մեծ մկանները կապում են ուժի, առողջության եւ պաշտպանության հետ:

Յեյլի համալսարանի պրոֆեսորը պնդում է, որ որոշ կանայք ընտրում են «dad bod» ունեցող տղամարդկանց, քանի որ նրանց մարմնի տեսակը ցույց է տալիս, որ տղամարդը լավ հայր կլինի:

Այնուամենայնիվ, կանայք չեն սիրում շատ մկաններ կամ շատ ճարպեր: Նրանք գերադասում են այդ ամենի մեջտեղում գտնվող կազմվածքը:



© NEWS.am STYLE