Մահացել է ամերիկացի դերասան եւ կատակերգու Ռիչարդ Լյուիսը

10:20   29 փետրվարի, 2024

Մահացել է ամերիկացի դերասան եւ կատակերգու Ռիչարդ Լյուիսը, ում հումորն ու սրամտությունը տասնամյակներ շարունակ զվարճացնում էին հանդիսատեսին այնպիսի շոուներում, ինչպիսիք են «Սանձիր խանդավառությունդ» եւ «Ամեն ինչ, բացի սիրուց»: Նա 76 տարեկան էր։

Արտիստը մահացել է երեքշաբթի երեկոյանա՝ սրտի կաթվածից՝ «խաղաղության մեջ»՝ Լոս Անջելեսի իր տանը, ասում է նրա հրապարակախոս Ջեֆ Աբրահամը:

2023 թվականի ապրիլին Ռիչարդը բացահայտել էր, որ ունի Պարկինսոնի հիվանդություն։

Լյուիսն առաջին անգամ հայտնվել էր «Ջոն Կարսոնի երեկոյան շոուում» 1974 թ-ին՝ դառնալով կատակերգության գլխավոր կերպարը։

Էկրանին Լյուիսը տարիներ շարունակ ինքն իրեն է խաղացել «Սանձիր խանդավառությունդ» ֆիլմում՝ իր ընկեր Լարի Դեյվիդի կողքին:

1980-ականներին, երբ նրա հեռուստատեսային կարիերան ծաղկեց, Լյուիսը նաեւ անցավ դերասանական խաղին՝ նկարահանվելով Ջեյմի Լի Քերթիսի հետ՝ «Ամեն ինչ, բացի սիրուց» սիթքոմում:



© NEWS.am STYLE