Բիանկա Սենսորիի հայրը զայրացած է դստեր «մերկ» կերպարների պատճառով եւ ցանկանում է տղամարդկային զրույց ունենալ իր փեսայի՝ Քանյե Ուեսթի հետ

11:03   29 փետրվարի, 2024

Բիանկա Սենսորիի հայրը ցանկանում է տղամարդկային զրույց ունենալ իր փեսայի՝ Քանյե Ուեսթի հետ՝ իր դստեր բացահայտ հանդերձանքների թեմայով, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով ինսայդերներին։

Նրանց խոսքով՝ Բիանկայի վերջին լուսանկարները Փարիզում, որոնցում նա պատկերված է զուգագուլպաներով եւ առանց ներքնազգեստի, հունից հանել են նրա ողջ ընտանիքին։

IMG_2481.jpeg (119 KB)

Ինսայդերները պնդում են, որ Բիանկայի ընտանիքի համար «ցավալի» է տեսնել իրենց սիրելիին բոլորի աչքի առաջ այդպիսի տեսքով, եւ ցանկանում են իմանալ՝ ինչպես կզգար Քանյեն, եթե ինչ-որ տղամարդ այդպես վարվեր իր դուստրերի՝ Նորթի եւ Չիկագոյի հետ:

«Բիանկայի հայրը՝ Լեոն, ուզում է հարցնել Քանյեին, թե ինչի մասին է նա մտածում, երբ ցուցադրում է Բիանկային բաց հանդերձանքով»,-ասել է ռեփերի կնոջը մոտ կանգնած աղբյուրը։

«Նա ցանկանում է հարցնել Քանյեին, թե ինչ կանի, եթե իր դուստրերին՝ Նորթին կամ Չիկագոյին, տեսնեն հանրության մեջ՝ իրենց ամուսինների կողմից խրախուսված բաց հագնված հանդերձանքով: Նա գիտի, որ Քանյեն երբեք թույլ չի տա, որ դա պատահի իր դուստրերի հետ, ուստի անտրամաբանական է այն, որ նա թույլ է տալիս դա իր կնոջ նկատմամբ»:

IMG_2482.jpeg (67 KB)

«Լեոն անկեղծորեն ուզում է նստեցնել Քանյեին, որպեսզի նա հասկանա, որ  վնասում է իր ընտանիքին՝ իր սիրելի դստերը վերածելով անպիտան ապրանքի: Ոչ մի տղամարդ երբեք չպետք է խրախուսի իր սիրելի կնոջը նման տեսքով ներկայանալ հանրությանը: Դա սեր չէ։ Դա վերահսկողություն է»:

Այն, որ Լեոն կարող է առերեսվել իր հետ, գուցե, անհանգստացնի Քանյեին՝ հատկապես հաշվի առնելով աներոջ անհանգիստ անցյալը:

Լեոն բանտում է հայտնվել 1982 թվականին՝ հերոինի ներմուծման մեղադրանքով, եւ դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման: Բացի հերոինի վաճառքից, Լեոն դատապարտված է եղել նաեւ ատրճանակ եւ զինամթերք պահելու համար:

Լեոն  Էրիս Սենսորիի եղբայրն է՝ տխրահռչակ մարդասպան, ով ստացել է «Մելբուռնի Ալ Կապոնե» մականունը եւ մահապատժի է դատապարտվել սպանության համար, թեեւ այդ պատիժը հետագայում փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։

IMG_2483.jpeg (81 KB)

Բիանկայի վերջին «հանդերձանքը» անհանգստություն չի առաջացրել նրա ընկերների շրջանում, որոնք արդեն սովոր են նրան տեսնել նման զգեստներով։ «Ցավոք, Բիանկայի ընկերներին այլեւս չի հետաքրքրում, թե նա ինչ է հագնում հանրության առաջ: Նրանք ավելի շատ մտահոգված են նրա մեռած հայացքի համար, որը նկատում են Քանյեի հետ շփման ժամանակ»:



© NEWS.am STYLE