Էլիզաբեթ Հերլին «Խիստ գաղտնի» ֆիլմի թրեյլերում երեւում է «կատաղի» սեքսուալ տեսարանում

11:45   29 փետրվարի, 2024

Էլիզաբեթ Հերլին «Խիստ գաղտնի» ֆիլմի թրեյլերում հայտնվել է «շատ կատաղի» սեքսուալ տեսարանում. ֆիլմի ռեժիսորը նրա որդին է՝ Դամիանը

Ֆիլմում 58-ամյա դերասանուհին սիրահարվում է մեկ այլ կնոջ։ Դետեկտիվ դրաման պատմում է Միայի մասին, որին մարմնավորում է CBBC-ի աստղ Ջորջիա Լոկը: Նրա կերպարը ներքաշվում է «սեքսի, երկակիության եւ դավաճանության աշխարհ», երբ նա փորձում է բացահայտել իր լավագույն ընկերուհու՝ Ռեբեկայի ինքնասպանության առեղծվածը:

Միան վերադառնում է Կարիբյան ծովի էկզոտիկ կղզի, որտեղ մահացել է Ռեբեկան, եւ երդվում է պարզել նրա մահվան մասին ճշմարտությունը։

Էլիզաբեթին գայթակղում է Նատաշան, որին մարմնավորում է երիտասարդ դերասանուհի Գրուշա Չիրավարան:

PEOPLE-ի հետ զրույցում խոսելով ֆիլմի մասին՝ Դամիանը բացահայտել է, որ իր մայրը՝ Էլիզաբեթը, տարիներ առաջ «խոստացել» էր նկարահանվել իր առաջին ֆիլմում, եւ նա «ամեն ինչ թողել է մի կողմ» նկարահանվելու համար։

Սա առաջին դեպքը չէ, երբ Էլիզաբեթը նկարահանվում է իր որդու նախագծերից մեկում։ Նա նաեւ նկարահանել է նրա՝ «Տղան ծովափին» կարճամետրաժ ֆիլմում:



© NEWS.am STYLE