Շերը եւ նրա սիրելին՝ Ալեքսանդր Էդվարդսը, Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում կրել են նմանատիպ հագուստ

12:24   29 փետրվարի, 2024

Շերը եւ նրա «բոյֆրենդ» Ալեքսանդր Էդվարդսը Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում՝ Balmain F/W24 շոուի ժամանակ, կրել են նմանատիպ հագուստ:

IMG_2484.jpeg (212 KB)

77-ամյա լեգենդար երգչուհին ներկայացել էր լայն կապույտ ջինսե տաբատով եւ սեւ կորսետով, որն ընդգրկել էր նրա բարակ գոտկատեղը: Նա իր տեսքը լրացրել էր մեծ չափսի սեւ բլեյզերով:

Ցույց տալով իր տարիքին հակասող արտաքինն ու բնական գեղեցկությունը՝ Շերը ընտրել էր չեզոք դիմահարդարում:

IMG_2485.jpeg (231 KB)

Ալեքսանդրը, նույնպես, հագել էր կապույտ ջինսե տաբատ, սեւ կաշվե կոշիկներ եւ օձիքին աստղեր ունեցող սեւ վերնաշապիկ։ Ինչպես Շերը, այնպես էլ Ալեքսանդրն իր անսամբլը լրացրել էր սեւ բլեյզերով։

Զույգն ավելի երջանիկ տեսք ուներ, քան երբեւէ:



© NEWS.am STYLE