Քանյե Ուեսթը բարկացած է Քիմ Քարդաշյանի վրա եւ պահանջում է իրենց երեխաներին հեռացնել «կեղծ դպրոցից»

10:18   1 մարտի, 2024

Քանյե Ուեսթը հրապարակավ իր դժգոհությունն է հայտնել նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի՝ երեխաներին մեծացնելու վերաբերյալ։

Իր Instagram-ում նա ծավալուն գրառում է արել, որում պահանջում է երեխաներին հեռացնել բացառիկ մասնավոր տարրական դպրոցից, որտեղ նրանք ներկայումս հաճախում են։ «Քիմ, իմ երեխաներին դուրս հանիր Սիերա Կանյոնից, սա կեղծ դպրոց է հայտնի մարդկանց համար, որն օգտագործվում է «համակարգի» կողմից»,-գրել է նա մեծատառերով:

Քանյեն, ով 2022 թվականին հիմնել է իր սեփական չհավատարմագրված քրիստոնեական դպրոցը՝ Donda Academy-ին, բացատրել է, թե ինչպիսին է այդ «համակարգը»։

«Հիմա բոլորը գիտեն, որ «համակարգը» ծածկագիր է: Համակարգն ինձ խլեց հորիցս, եւ համակարգը խլեց իմ երեխաներին ինձանից»,-ասել է նա, թեեւ դատավորը Քիմին եւ Քանյեին համատեղ խնամակալություն է շնորհել «հավասար հասանելիությամբ»։

«Համակարգը խուսափում է աշխատել նրանց հետ, ովքեր հայր ունեն, քանի որ նրանց ավելի դժվար է մանիպուլացնել»,-շարունակել է նա,-«Իմ երկու ավագ երեխաները գիտեն, որ հայր ունեն»:

Քանյեն եւ Քիմը չորս երեխա ունեն՝ Նորթ, Սեյնթ, Չիկագո եւ Պսալմ: Բայց նա ավելի հաճախ երեւում է Նորթի եւ Սեյնթի հետ, եւ շատ ավելի հազվադեպ է հանդիպում Չիկագոյին եւ Պսալմին:

Ուեսթը նախկինում վիճել է Քարդաշյանի հետ՝ իրենց երեխաների հաճախած դպրոցի վերաբերյալ, եւ պնդել է, որ նրանք հաճախեն իր Donda Academy-ին:

Նրանք նախկինում համաձայնության էին եկել, ըստ որի իրենց երեխաները դպրոցական օրվա ընթացքում կհաճախեին Սիերա Կանյոն, այնուհետեւ՝ Ուեսթի դպրոց՝ երգչախմբային դասերի համար:

2022-ին Քիմը վճարեց Սիերա Կանյոնին՝ լրացուցիչ անվտանգություն վարձելու համար՝ ի պատասխան իր նախկին ամուսնու հակասական եւ վիրավորական մեկնաբանությունների:

Այնուամենայնիվ, նա հասկացրեց, որ չի անհանգստանում, թե Ուեսթը կվնասի երեխաներին, այլ վախենում է, քանի որ նախկին ամուսինը հրապարակայնորեն նշել էր այն դպրոցի անունը, որտեղ հաճախում էին երեխաները:



© NEWS.am STYLE