Պենելոպա Քրուզը V Magazine-ի գարնանային համարի շապիկին հայտնվել է 1990-ականների կերպարով

10:51   1 մարտի, 2024

Պենելոպա Քրուզը V Magazine-ի 2024 թվականի գարնանային համարի շապիկին  հայտնվել է 1990-ականների կերպարով: 49-ամյա օսկարակիրը հարցազրույց է տվել փոփ աստղ Դուա Լիպային։

ezgif.com-avif-to-jpg-converter (18).jpg (44 KB)

Նրանք խոսել են Ferrari ֆիլմի, ինչպես նաև իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի հետ նրա երկարամյա համագործակցության մասին։

1-ezgif.com-avif-to-jpg-converter (14).jpg (47 KB)

Դերասանուհին կրում էր մուգ սև Chanel տոպ՝ թափանցիկ թևերով, մարգարտյա վզնոց և չոկեր, ինչպես նաև նորաձեւության տան մարգարտյա գոտի։ Տոպի տակ նա կրում էր սև բոդի՝ Fleur du Mal-ից և փայլուն սև ալիգատորի շորտեր՝ Laquan Smith-ից:

2-ezgif.com-avif-to-jpg-converter (8).jpg (137 KB)

Պենելոպան իր բազմաթիվ աքսեսուարները լրացրել է  Chrome Hearts-ի կաշվե ճարմանդներով և Acne ստուդիայից արծաթյա վզնոցով:

4-ezgif.com-avif-to-jpg-converter (2).jpg (76 KB)

Նա զվարճալի տեսքը լրացրել է սև ցանցավոր գլխարկով՝ քամուց ծածանվող նրա ծավալուն մուգ մազերի վրա։

5-ezgif.com-avif-to-jpg-converter (2).jpg (72 KB)

Մյուս լուսանկարներում նա ավելի համարձակ տեսք ուներ՝ Chanel-ի սև փայլուն կոստյումով: Նա ստեղծել էր 90-ականների ոճի լայն թևերի պատրանքը՝ ծածկելով իր ձեռքերը հաստ սև կաշվե մանժետներով և նույն նորաձեւության տան համապատասխան ձեռնոցներով: 



© NEWS.am STYLE