Սալմա Հայեկը լայֆհաք է նոերկայացրել, թե ինչպես արագ քողարկել սպիտակած մազերը

14:18   1 մարտի, 2024

Սալմա Հայեկը լայֆհաք է ներկայացրել, թե ինչպես արագ քողարկել սպիտակած մազերը, եթե ժամանակ չունեք սրահ գնալու համար:

View this post on Instagram

A post shared by Salma Hayek Pinault (@salmahayek)

Հայեկը բազմիցս հասկացնել է տվել, որ ինքը սպիտակած մազերի երկրպագու է, որոնք իր մոտ հայտնվել են վերջին տարիներին եւ դրանք նա անվանել է «իմաստության սպիտակ մազեր»: Բայց նա գիտի, որ հաճելի է տարբերակներ ունենալը, ուստի երբեմն դրանք ներկում է, և ոչ ամենաավանդական ձևով:

Դերասանուհին Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է արծաթե մազերը ժամանակավորապես քողարկելու անսպասելի տեխնիկայով։ «Ուրեմն ո՞րն է գաղտնիքը: Ինչպե՞ս կարող ես երբեմն թաքցնել սպիտակած մազերը առանց դրանք ներկելու: Երբ ես մենակ եմ, ես պարզապես տուշ եմ քսում», - բացատրում է նա՝ ցուցադրելով, թե ինչպես է դա անում: «Եվ բոլոր անհնազանդ փոքրիկները, որոնք երեւում են, ոչ միայն սևանում են, այլև՝ հարթվում»:



© NEWS.am STYLE