Բեն Աֆլեքի նախկին կինը Ջեյ Լոյի նոր ալբոմն ապտակ է համարում

16:22   1 մարտի, 2024

Մինչ Ջենիֆեր Լոպեսը վայելում է իր This Is Me…Now ալբոմի հաջողությունը... Բեն Աֆլեքի նախկին կինը՝ Ջենիֆեր Գարները, արգելել է այս երաժշտությունը իր տանը, հայտնում է Life & Style-ը՝ հղում անելով աղբյուրին։

«Ջենը կարծում է, որ այս ամբողջը պարզապես անտեղի է», - ասել է նա: «Երեխաները չպետք է լսեն, որ Բենը «բարձրանում է իրենց խորթ մայրիկի գագաթին» և նրանց «մարմինները միաձուլվում են»: Գարներն ու Աֆլեքը միասին երեք երեխա ունեն։

Մի քիչ վիրավորական է նաեւ 13 քնարական երգերի ժողովածուն. «Ըստ էության, այս ալբոմը պատմում է աշխարհին, թե ինչպիսին պետք է լիներ օրիգինալ Bennifer-ը», - նշում է ինսայդերը: «Մի թրեքում Բենը նույնիսկ ասում է՝ «Ես սիրում եմ քեզ, միշտ եմ սիրել», ինչը Ջենը որպես ապտակ է ընդունել։ Դժվար է դա լսել»:

Թեև Ջեյ Լոյի նոր նախագիծը խոցել է Ջենին, կանայք դեռ լավ հարաբերություններ են պահպանում հանուն իրենց երեխաների։ Can't Get Enough-ի երգչուհին նախկին ամուսնու՝ Մարկ Էնթոնիի հետ ունի երկվորյակներ Էմման և Մաքս Մունիզները։ Էմման ամուր կապ է հաստատել իր խորթ քրոջ՝ Սերաֆինայի հետ:

«Ջենն ու Ջեյլոն ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան նրանք հավանաբար կցանկանային խոստովանել: Նրանք երկուսն էլ կարիերային ուղղված արվեստագետներ են և հոգատար մայրեր, որոնց համար առաջին տեղում երեխաներն են», - խոստովանել է աղբյուրը 2023 թվականի հունիսին: «Չեն ուզում, որ երեխաները տուժեն իրենց միջև հրապարակային վեճից։ Սերաֆինան և Էմման անբաժան են, և ոչ մի կին չի խոչընդոտ չի լինի նրանց կապի ճանապարհին»։



© NEWS.am STYLE