«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը (ֆոտո/վիդեո)

15:38   1 մարտի, 2024

Մհեր Մխիթարյանի սքեթչերից հայտնի տաքսիստը՝ նոր կատակերգության հերոս: Երեկ՝ փետրվարի 29-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Գրիգոր Գասպարյանի եւ Արման Սարգսյանի «Բարի օր» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմի գլխավոր հերոս՝ հասարակ երեւանյան տաքսիստ Հենդոյի կյանքը կտրուկ փոխվում է, երբ ինչ-որ հրաշքով նրա ամեն օրը սկսում է կրկնվել բոլոր մանրուքներով։ Հենդոն պետք է կարողանա դուրս գալ այս անլուծելի եւ անելանելի իրավիճակից։ Բայց ինչպե՞ս։ Չէ՞ որ ամեն առավոտ արթնանալով՝ նա նույն օրն է ապրում։ Հենդոն հասկանում է, որ պետք է փոխվել։ Նա սկսում է կատարելագործվելու, բարիանալու, կրթվելու իր ճանապարհը՝ օրեցօր ուղղելով նախկին սխալները եւ դառնալով ավելի լավը: Այս դժվարին ճանապարհին նրան սպասում են անհավանական ու զվարճալի արկածներ, ֆանտաստիկ իրավիճակներ ու պատմություններ։

IMG_2566.jpeg (864 KB)

Ֆիլմում նկարահանվել են Մհեր Մխիթարյանը, Էվա Խաչատրյանը, Ռոզի Ավետիսովան, Նանուլը, Վարդան Քոչարյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Իվետա Մուկուչյանը, Արմեն Պետրոսյանը, Արկադի Դումիկյանը եւ այլ հայտնիներ:

IMG_2572.jpeg (790 KB)

Ռեժիսոր Գրիգոր Գասպարյանի խոսքով՝ սցենարի շուրջ աշխատել են 6 ամիս. այն ոգեշնչված է Groundhog Day հայտնի ֆիլմից, բայց ներկայացված է հայկական կոլորիտին համահունչ:

IMG_2569.jpeg (1.23 MB)

«Մհերի կողմից ստեղծված տաքսիստ Հենդոն, որը շատ հայկական կերպար է արդեն 2-3  տարի է կար: Կերպարը, որն իր փոքրիկ սքեթչերում տարբեր մարդկանց մասին էր պատմում, սիրվել էր, եւ մարդիկ մտածում էին՝ ով է Սուսոն, ովքեր են նրա մայրը, կինը, երեխան… Այդպիսով միտք առաջացավ գեղարվեստական ֆիլմ նկարահանել Հենդոյի մասին, որտեղ բոլորին կտեսնենք: Վաղուց կար նաեւ զուգահեռ միտք օգտագործել այդ «ժամանակային թակարդը», եւ դա շատ լավ համընկավ կերպարի հետ, որովհետեւ Հենդոն պետք է փոխվեր, բայց նրան դրա համար պայման էր պետք, եւ հենց այս իրավիճակը դրան շատ համահունչ էր»:

IMG_2568-1.jpeg (1.04 MB)

Արման Սարգսյանը, որը եւս հանդիսանում է ֆիլմի ռեժիսորը, ասում է՝ ֆիլմում կարեւորել են ուսուցողական հատվածը, ինչպես եղավ Հենդոյի դեպքում. նա սովորեց շտկել սեփական սխալները:

IMG_2567.jpeg (931 KB)

«Կերպարը շատ բաների միջով է անցնում, փորձել ենք այնպես անել, որ ինքը վերջնական արդյունքում իրեն գտնի ու հասկանա՝ այս կյանքում ինչն է պետք գնահատել ու կարծում եմ՝ ստացվել է»:

IMG_2565.jpeg (877 KB)

Ֆիլմի գլխավոր դերակատարների հարցազրույցներն ու կարմիր գորգի հատուկ հյուրերը՝NEWS.am STYLE-ի ռեպորտաժում:

IMG_2564.jpeg (1.14 MB)
IMG_2563.jpeg (1.35 MB)IMG_2562.jpeg (1.31 MB)
IMG_2561.jpeg (915 KB)
IMG_2560.jpeg (1.24 MB)
IMG_2559-1.jpeg (1.10 MB)
IMG_2558.jpeg (1.20 MB)
IMG_2556.jpeg (1.16 MB)



Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


© NEWS.am STYLE