Մոնիկա Բելուչին՝ Vogue Arabia-ի շապիկին. Ես սիրում եմ ապրել և զգալ իրական կյանքը

23:15   1 մարտի, 2024

Մոնիկա Բելուչին հայտնվել է Vogue Arabia-ի մարտի համարի շապիկին։ Հրապարակման հետ զրույցում նա անդրադառնում է տարիքին (դերասանուհին 59 տարեկան է) և թե ինչպես է աշխարհում փոխվում «տարեց կանանց» ընկալումը։

белучи.jpg (44 KB)

«Ամեն ինչ փոխվում է, քանի որ այսօր կանայք բարձրաձայնում են: Նրանք չեն վախենում բարձրաձայնել»,- ասում է Բելուչին։ «Փարիզում ես տեսնում եմ այս բոլոր անհավանական դերասանուհիներին, ինչպիսիք են Իզաբել Հուպերը, Շարլոտ Ռեմփլինգը, Ֆանի Արդանը... կանանց, ովքեր դեռ հնարավորություն ունեն խաղալու գլխավոր դերեր, և նրանք դեռևս զարմանալի են: Դա իսկապես ցույց է տալիս, թե որքան է փոխվել իրավիճակը նախկինի համեմատ, երբ 40-ից հետո կանայք այլևս հնարավորություն չունեին աշխատելու, չնայած նրանք դեռ տաղանդավոր էին»:

белучи1.jpg (69 KB)

Խոսելով ռեժիսոր Թիմ Բերթոնի հետ իր հարաբերությունների մասին՝ դերասանուհին նշում է. «Այնքան հետաքրքիր և հրաշալի է կիսվել սիրելիի հետ աշխատելու փորձով», - ասում է նա Բերթոնի առաջիկա «Beetlejuice» ֆիլմում նկարահանվելու մասին: Եվ չնայած նա նշում է, որ ամենաերջանիկն է, երբ իր երեխաների հետ է, Բելուչին ավելացնում է, որ նույնքան ուրախ է, երբ սիրահարված է: «Երբ ես հնարավորություն ունեմ ինձ կենդանի կին զգալու», նա արտահայտում է իր ներկայիս երանության վիճակը:

белучи2.jpg (52 KB)

Բելուչին իրեն «շատ կանացի» է համարում, բայց գեղեցկության հետ կապված ոչ մի բանի վրա կենտրոնացած չէ։ Նա պիլատես է անում և լավ է սնվում: «Ես ոչ մի բանի վրա չեմ ֆիքսվում։ Ես սիրում եմ ապրել և զգալ իրական կյանքը։ Եթե ես ուզում եմ դուրս գալ և ինչ-որ բան գնել, ուզում եմ ազատ զգալ»:

белучи3.jpg (63 KB)

 

 



© NEWS.am STYLE