Playboy-ի մոդելը պատմել է, թե ինչպես է մերժել Լեոնարդո Դի Կապրիոյին

12:07   2 մարտի, 2024

Playboy-ի մոդելներից մեկը պնդում է, որ մերժել է Լեոնարդո Դի Կապրիոյին, երբ վերջինը նրան հրավիրել է իր տուն:

22-ամյա Հայք Կոնինգսը պատմել է, որ համբուրվել է 49-ամյա դերասանի հետ՝ Լոս Անջելեսի գիշերային ակումբներից մեկում: Նրա խոսքով՝ դերասանն իրեն հրավիրել է երեկոն շարունակելու իր տանը, սակայն նա հրաժարվել է։

«Նա ցնցված էր: Իհարկե՝ նա սովոր չէր դրան։ Ես ասացի, որ իրեն բավականաչափ լավ չեմ ճանաչում»,-հավելել է մոդելը: Լեոն պատասխանել է, որ «հարգում է դա» եւ մեկ այլ աղջկա է տարել տուն:

Նրա խոսքով, նա դերասանի հետ ծանոթացել է Լոս Անջելեսի գաղտնի ակումբում, որտեղ կարելի է մուտք գործել միայն հրավերներով: «Ես տեսա նրան. նա նստած էր՝ սեւ մարզաշապիկով եւ սեւ գլխարկով, եւ մեր հայացքները հանդիպեցին»: Լեոյի մենեջերը նրան ուղեկցել է աստղի մոտ եւ ասել. «Լեոն ցանկանում է խոսել քեզ հետ»:

Հիկեն ասում է, որ թեեւ ինքը չի քնել Լեոյի հետ, իր մի քանի ընկերուհիներ նրա հետ գիշեր անցկացրել են եւ պնդում են, որ նա որոշ կասկածելի նախասիրություններ ունի ննջասենյակում:

«Նրանցից մեկն ասում է, որ նա (դերասանը) սեքսի ժամանակ ականջակալներ է կրել, քանի որ չէր ցանկանոյմ լսել նրան: Մյուսն էլ նշել է, որ նա բարձ է դրել իր գլխին»։

Նրա կարծիքով՝ «Լեոն շատ տարօրինակ է եւ չափազանց ծեր»։



© NEWS.am STYLE